Բաժիններ՝

Լույս է տեսել «Սառցե դարաշրջան» սիրված անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

20th Century Fox ստուդիան ցուցադրել է «Սառցե դարաշրջան-5. Բախումն անխուսափելի է» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը, որի պրեմիերան նախատեսված է այս տարվա հունիսին:

Տեսանյութը հրապարակվել է կինոընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում:

Հաղորդվում է, որ նոր ֆիլմի սյուժեում դրված է անխուսափելի արհավիրքի մասին պատմությունը: Երկրին մոտենում է հսկայական աստղակերպ, որը ստիպում է ֆիլմի հերոսներին լքել իրենց տները:

Ավանդույթի համաձայն՝ աղետը հարուցել է անիմացիայի հերոսներից մեկը՝ սկյուռիկ Սկրատը: Նրանից բացի՝ «Սառցե դարաշրջան-5. Բախումն անխուսափելի է» ֆիլմում կան արդեն ծանոթ հերոսներ՝ Մեննին, Սիդն ու Դիեգոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս