Բաժիններ՝

Իրինա Հարությունյան. «Ամուսինս շատ երջանիկ է, որ իրեն երկրորդ տղան եմ պարգևել»

Դերասանուհի Իրինա Հարությունյանը երեկ երկրորդ անգամ որդի է ունեցել և կրկին վայելում է մայրության բերկրանքը։ BlogNews-ը Իրինայի հետ զրուցել է 13 տարի անց կրկին երեխա ունենալու երջանկության, 40 տարեկանում մայրանալու բարդության, ամուսնու և այլնի մասին։

-Իրինա, 13 տարի անց կրկին մայր եք դարձել, ի՞նչ զգացողություններ ունեք։

– Շատ երջանիկ եմ։ Սրանից ավելի երջանիկ պահեր այս կյանքում դժվար թե լինեն։ կնոջ կյանքում չկա մայրանալուց ավելի հրաշք ինչ-որ բան։ Զգացողություններս աննկարագրելի են։ Թեև առաջին անգամ չեմ մայր դառնում, դեռ չեմ հասկանում, որ այս ամենն ինձ հետ է կատարվում, կարծես առաջին անգամ լինի։ Արամիս ծննդից 13 տարի է անցել, շատ զգացողություններ ջնջվել են ուղեղիցս։ Նույնիսկ երեխային գրկելուց ինձ թվում է՝ կվնասեն, բժիշկները զարմանում են, ասում են՝ չէ՞ որ առաջին անգամ չես երեխա ունեցել, բայց հիմա ամեն ինչ այլ է, դեռ շոկի մեջ եմ։

-Փոքրիկի անունն ավագ եղբայրն է ընտրել՝ Դավիթ։ Նա մեծ ոգևորությամբ էր սպասում եղբոր ծննդին, արդեն հանդիպե՞լ են։

-Արամս հենց հիմա մեզ մոտ է, նստած է եղբոր կողքին ու հիանում է նրանով։) Նա իսկապես շատ ոգևորված է, որ եղբայր է ունեցել։ Երբ հղիությունս նոր էր, բժիշկներն ասում էին, որ աղջիկ եմ ունենալու, նա շատ էր տխրել, համարյա չէր խոսում ինձ հետ։ Հիշում եմ իր հուզմունքը, աչքերի փայլն ու արցունքները, երբ պարզվեց, որ տղա է։ Հիմա էլ տեսնում եմ, թե ինչ երջանիկ է։

12388227_909563565779221_206585753_n(1)

-Երեխայի լուսանկարը կտրամադրե՞ք, թե՞ քառասունք եք պահելու։

-Ես առանձնապես չեմ սիրում հին ավանդույթները, սակայն մտածում եմ՝ հնարավոր է դա ճիշտ է։ Քանի որ հիմա շատ վիրուսներ են տարածված, կարծում եմ՝ ճիշտ կլինի քառասունք պահելը։

Ինչ վերաբերում է լուսանկար հրապարակելուն՝ առայժմ չեմ հրապարակի։ Ես մի քիչ սնահավատ եմ այդ հարցում։ Գուցե մարդկանց 90%-ն ուրախանում է ինձ համար, բայց 10%-ը, դժվար թե, ուրախանա իմ հաջողություններով։

-1 ամիս առաջ նշեցիք Ձեր 40-ամյակը։ Շատ կանանց համար բարդ է այս տարիքում մայրանալը։

-Ամենևին բարդ չէ։ Բոլոր կանանց, ովքեր նման մտավախություն ունեն, կոչ եմ անում մայրանալ։ Շատերը մտածում են, թե 40 տարեկանում կյանքն ավարտվում է, մի քանի տարի առաջ ես էլ էի այդպես մտածում, սակայն հիմա կարող եմ վսահորեն ասել, որ դա սուտ է. 40 տարեկանում կյանքը նոր է սկսվում։ Հիմա զգում եմ, թե ինչպես եմ երիտասարդացել, երեխայիս ծնունդն էլ կնաստի, որ 10-15 տարով երիտասարդանամ։

12395085_909562225779355_1538642170_n(1)

-Իրինա, Ձեր անձնական կյանքի վերաբերյալ տարաբնույթ խոսակություններ կան։ Ո՞վ է Ձեր երեխայի հայրը։

-Իմ ամուսինը, ավագ որդուս՝ Արամիս հայրը, ում հետ ես շատ երջանիկ եմ։

-Խոսակցություններ կային, որ տարիներ առաջ Դուք ամուսնալուծվել եք։

Դ-ա սուտ է։ Ուղղակի ես երբեք չեմ սիրել խոսել՝ ով, ինչ, ինչի համար… նա արվեստի մարդ չէ։ Ամուսինս կղքիս է, սատարում է ինձ ու շատ երջանիկ է, որ իրեն երկրորդ տղան եմ պարգևել։

-Կանայք միշտ ձգտում են դուստր ունենալ, աղջիկ ունենալու ցանկություն չունե՞ք։

-Շատ եմ ուզում։ Չնայած շատ մեծ ցանկություն ունեի, որդուս ծննդից հետո չեմ էլ պատկերացնում՝ ինչպես կարելի է աղջկա շորիկներ գնել։ Եթե առողջությունս ների և համոզված լինեմ, որ աղջիկ կլինի, երրորդ երեխան էլ կունենամ, բայց կարծում եմ՝ կրկին տղա կլինի։) Ասում են՝ մոր համար աղջիկը շատ կարևոր է։ Ես իմ տղաներից էլ եմ շատ-շատ գոհ, բայց շատ երջանիկ կլինեի, եթե մի հատ էլ աղջիկ ունենայի։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս