Իտալացին դատի է տվել կնոջը պատրաստել չկարողանալու համար

Իտալիայի արևմուտքում գտնվող Լացիո նահանգի բնակիչը դատի է տվել սեփական կնոջը, քանի որ վերջինս չի կարողանում նորմալ պատրաստել ու տանը մաքրություն հաստատել, գրում է Lenta.ru-ն:

Կնոջը մեղադրել են ընտանիքի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ: 40-ամյա իտալուհին կարող է դատապարտվել մինչև 6 տարվա ազատազրկման:

47-ամյա իտալացին հայտարարել է, որ արդեն ավելի քան 2 տարի տառապում է կենցաղային գործերից գլուխ չհանող կնոջ ձեռքը:

Տղամարդու խոսքով՝ կինն իրեն վտարել է ննջարանից, ու ինքը «ստիպված է եղել ապրել հակահիգիենիկ պայմաններում»: Բացի այդ՝ նա բողոքում է, որ մթերքը, որ ինքը գնում է, կինը փչացնում է իր անճարակության պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս