Բաժիններ՝

էրդողանի թիկնապահները Էկվադորում դաժանորեն ծեծել են ակտիվիստներին. ԶԼՄ-ներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը Էկվադորում դաժանորեն ծեծել է կին ակտիվիստների, հայտնում է RT-ն: Թուրքիայի նախագահը Էկվադորում է գտնվում երկօրյա այցով:

Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի Ազգային հետազոտությունների կենտրոնում ելույթի ժամանակ 3 ակտիվիստները իրենց բողոքն են հայտնել Թուրքիայի հարավարևելյան նահանգներում քրդերի սպանությունների ու ռազմական հարձակումների առնչությամբ:
Կանայք սկսել են բղավել «Մարդասպան», «Հեռացի՛ր», «Կեցցե՛ քուրդ ժողովուրդը», հայտնում է eldiario.es-ը:

Դրանից հետո Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները կանանց կոպտորեն դուրս են բերել սրահից ու դաժանորեն ծեծել:

Ակտիվիստները բողոք են ներկայացրել ոստիկանություն՝ պնդելով, որ թիկնապահները հարվածել են իրենց դեմքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս