Բաժիններ՝

Ամուսինս շատ թանկ է ինձ համար, կյանքս իմաստավորվել է նրա հետ, իսկ մեր բալիկի ծնունդն էլ ավելի է երջանկացրել մեր նորակազմ ընտանիքը. Սոնա Շահգելդյան. Life.panorama.am

Երգչուհի Սոնա Շահգելդայնի որդու 40 օրականը դեռ չի լրացել, նա դեռ շատ փոքրիկ է ու նորաթուխ մայրիկն էլ դեռ սովորում է բալիկի խնամքի հետ կապված առանձնահատկութունները: Life.panorama.am-ին երգչուհի մայրիկը պատմել է փոքրիկից ու սիրո տոնին ընդառաջ սիրո խոստովանություն է արել ամուսնուն:

«Որդուս ծնունդից հետո օրերը շատ արագ են անցնում, բայց եւ հաճելի մթնոլորտում: Բալիկ մեծացնելը շատ հաճելի ու միաժամանակ շատ դժվոր գործ է, բայց այդ դժվարություններն էլ սիրով եմ հաղթահարում, ոչինչ, ոչ մի եռանդ չեմ խնայում իմ Արթուրի համար, որպեսզի ամեն բան ճիշտ լինի: Մայր դառնալու բերկրանքը լրիվ ուրիշ աշխարհ է, ուրիշ իրականություն,- պատմեց Սոնան ու ավելացրեց,- իհարկե, կան դժվարություններ ու հմտություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է ձեռք բերեմ, հիմա ինձ շատ են օգնում հարզատներս»:

Սոնա Շահգելդյանը նկատեց նաեւ, որ հոգեվիճակում եւս փոփոխություններ է նկատում. «Հիմա եմ հասկանում, երբ ծնող ես դառնում, իսկապես ու ամբողջովին գնահատում քո ծնողին, հասկանում ես այդ բառի իրական իմաստը: Տեսնելով, թե ինչքան եմ տանջվում բալիկիս մեծացնելիս՝ հասկանում եմ նաեւ, թե ինձ մեծացնելիս ինչ դժվարություններ են ունեցել, իրականում հիմա եմ զգում այդ ամենի արժեքն ու իմաստը»:

1.5 ամսական Արթուրը մայրիկի խոսքերով եւ իրեն է նման, եւ հայրիկին. «Որդիս հավասարաչափ եւ ինձ է նման, եւ ամուսնուս, բայց ես խոստովանում եմ, որ ամուսնուս ավելի նման է: Շատ հետաքրքիր բալիկ է»,- նկատեց Սոնա Շահգելդյանը:

Երգչուհին նշեց նաեւ, որ կցանկանա որդուն շուտ մկրտել, բայց դեռ կոնկրետ չի պլանավորել, թե երբ:

Ի դեպ, Սոնա Շահգելդյանը փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, կդառնա 30 տարեկան: Մեզ հետ զրույցում երգչուհին նկատեց, որ անկախ տոներից ինքն ու ամուսինն իրար սիրում են անակնկալներ մատուցել, իսկ սիրո տոնին՝ հատկապես: Մեր միջոցով սիրո տոնին ընդառաջ՝ Սոնա Շահգելդյանը ամուսնուն սեր խոստովանեց.

«Ամուսնուս անչափ եմ սիրում, առանց նրա կյանքս չեմ պատկերացնում: Նա շատ թանկ է ինձ համար, կյանքս իմաստավորվել է նրա հետ, իսկ մեր բալիկի ծնունդը էլ ավելի է երջանկացրել մեր նորակազմ ընտանիքը: Ես երջանիկ եմ, որ ունեմ այսպիսի ընտանիք, երջանիկ եմ, որ մայր եմ. կարծում եմ՝ շատերն են երազում այսպիսի ընտանիք ունենալու մասին ու ես սրտանց ուզում եմ բոլոր լավ մարդկանց մաղթել, որպեսզի իրենք էլ ստեղծեն իրենց տաքուկ անկյունը»:

Շարունակությունն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս