Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցությունները Մոուրինիոյի հետ

Ինչպես հաղորդում է BBC-ն, «Չելսիի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոն սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հաղորդվում է, որ մանկունյանցիները սկսել են բանակցությունները մարզչի ներկայացուցիչների հետ անմիջապես այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Պեպ Գվարդիոլայի նշանակման մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչ Լուի Վան Գալի օգնական Ռայան Գիգիզը, ով Դեյվիդ Մոյեսի հեռացումից հետո մի քանի խաղ անցկացրել է՝ որպես թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, մտադիր չէ աշխատել Մոուրինիոյի ղեկավարությամբ:

Իրեն` Մոուրինիոյին, դուր է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ դառնալու հեռանկարը:

Ավելի վաղ ESPN-ը հաղորդել էր, որ Մոուրինիոն վստահ է, որ ամռանը կգլխավորի ակումբը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս