Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկել է 60 մլն եվրո «Բենֆիկային»՝ 18-ամյա կիսապաշտպանի համար

Ինչպես հաղորդում է O Jogo-ն` հղում կատարելով ֆուտբոլային աշխարհում հայտնի գործակալ Ժորժե Մենդեշին, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Բենֆիկայի» 18-ամյա հարձակողական կիսապաշտպան Ռենատու Սանչեսին ձեռք բերելու հնարավորությամբ:

Անգլիական գրանդը պատրաստ է եղել տրանսֆերի համար ծախել կլոր գումար` 60 մլն եվրո: Հրաժարագինը ֆուտբոլիստի համար կազմում է 40 մլն եվրո, և ևս 20 մլն եվրո կարող էր ուղարկվել Պորտուգալիա՝ որպես բոնուս: Այդ մասին հաղորդում է պորտուգալական պարբերականը: Սակայն «Բենֆիկան» հույս ուներ ստանալ ամբողջ գումարը մեկ տրանշով և դրա համար էլ մերժել է մանկունյանցիներին:

Պորտուգալական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Սանչեսն անցկացրել է 13 հանդիպում, խփել է 2 գնդակ և ստացել է 3 դեղին քարտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս