Թալին-Արտենիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Փետրվարի 5-ին, ժամը 18.23-ին տեղեկություն է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Թալինի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Թալին-Արտենիկ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի 34 FQ 001 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով դեպքի հարակից ձորակը՝ բախվել քարին. տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս