Բաժիններ՝

Սիրիայի ընդդիմությունը հրապարակել է ռուս գեներալների ոչնչացման տեսանյութը

Սիրիայի ազատ բանակը մանրամասն կերպով տեղեկություն է տրամադրել ամերիկյան TOW հրթիռի միջոցով ռուս սպաների ոչնչացման մասին: Այս մասին իր բլոգում գրել է InformNapalm ակտիվիստ Կատերինա Յարեսկոն՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:

Ինչպես նշվում է, Սիրիայի ազատ բանակը գաղտնի տեղեկություն է ստացել Լաթաքիա նահանգից այն մասին, որ կազմակերպվե.ու է ռուս ու սիրիացի սպաների հանդիպում: Հավաքի որոշ մասնակիցների տեղափոխող մեքենան մոտեցել է դեպքի վայրին: Հանդիպումն անցկացվել է Լաթաքիա նահանգի Մրջ Խոխա գյուղում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ TOW-ից արձակվել է 2 հրթիռ՝ մեկն այն շենքի ուղղությամբ, որտեղ հավաքվել էին զինվորականները, մյուսը՝ մեքենայի վրա:
Սիրայի ազատ բանակի հարձակման հետևանքով սպանվել է 4 ռուս և 15 սիրիացի սպա:

Ավելի վաղ Սիրիայի ընդդիմությունը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում՝ Սիրիայի Թուրքմանդաղի շրջանում, սպանվել են սիրիացի ու ռուս 15 զինծառայողներ, որոնցից 8-ն ունեցել է գեներալի կոչում:
Մինչ այդ, ՌԴ ՊՆ-ն հաստատել է ընդամենը 1 ռուս ռազմական խորհրդականի մահվան փաստը:

«Ռուս ռազմական խորհրդականը օգնություն էր ցուցաբերում Սիրիայի բանակին ու սովորեցնում նոր սպառազինությունների յուրացումը, որը մատակարարվել էր գործող միջպետական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
http:

https://www.youtube.com/watch?v=r90_p3zItH8

https://www.youtube.com/watch?v=PsfGSCm3x2U

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս