Մինչ օրս էլ մարդիկ են «զոհվում» երկրաշարժից

asparez.am-ը գրում է. Գյումրին այսօր անմխիթար վիճակում է գտնվում: Այստեղ բնակվող շատ ընտանիքներ գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ: Աղքատությանը գումարվում է նաեւ անօթեւանությունը: 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո 28 տարի է անցել, բայց հանրապետության երկրորդ քաղաքում դեռեւս 3000 անօթեւան ընտանիքն է ապրում: Եթե մարդկանց գլխավոր «սպանողը հիվանդություններն են», ապա այս մարդիկ չեն առանձնացնում գլխավորը` երկրորդականից: Նրանց համար փոքրը դառնում է մեծ, մեծը` ավելի մեծ: Հիվանդությա՞ն, թե՞ աղքատության դեմ պայքարել: Իհարկե, պակաս կարեւոր չեն նաեւ մյուս խնդիրները, բայց ամենագլխավորները մնում են անօթեւանությունն ու աղքատությունը:

Մինչեւ օրս էլ մարդիկ են «զոհվում» երկրաշարժից:

28 տարի անց ի՞նչ է փոխվել,ի՞նչ աշխատանքներ են կատարվել եւ արդյո»ք գալու է մի օր, որ անօթեւանությունը ի սպառ վերանա Գյումրուց: Իրականում սրանք հարցեր են, որոնք հետաքրքրում են ցանկացած գյումրեցու:

anotevanutyun-3

Չիչակ Վարդանյանը այն գյումրեցիներից մեկն է, ով երկրաշարժից 28 տարի անց դեռ ապրում է Ֆանտաններ կոչվող թաղամասի` նախկին սրճարանում:

-Մանկատնից դուրս գալուց մտածեցի, որ սա նոր կյանքի սկիզբ է: Սակայն հիմա ավելի վատ տեղում եմ հայտնվել: Եթե մանկատանը շրջապատված էի մարդկանցով, այստեղ դրանք կենդանիներն են: Միայնակության պատժին գումարվում է աղքատություն, հիվանդություն: Հարեաններն են օգնում սնունդով, հագուստով, իսկ վառելիք աղբամաններից հավաքելով՝ բերում, չորացնում վառում ենք,- ցույց տալով աղբամաննեից հավաքած թաց իրերը պատմում է Չիչակ Վարդանյանը:

Սա դեռեւս վատագույնը չէ Գյումրիում. ցավալին դա է:

Տեսանյութեր

Լրահոս