Արարատի մարզն էլ կունենա առաջատար առողջապահական հաստատություն

Ավարտվել է Արտաշատի բժշկական կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը: Մարտին նախատեսվում է հայտարարել շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ: Նշենք, որ արդիականացման աշխատանքներն իրականացվում են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում:

«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի գլխավորած աշխատանքային խումբը Արարատի մարզում էր: Քննարկման ընթացքում Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենը ներկայացրեց հիմնանորոգման ընթացքում հիվանդանոցային ծառայությունների ժամանակավոր տեղակայման տեսլականը: Մասնավորապես, ստացիոնար բաժանմունքների հիմնական մասը կշարունակի գործել կենտրոնի այլ մասնաշենքերում’ այսպիսով ապահովելով բուժօգնության հասանելիությունը Արտաշատ քաղաքի բնակչության համար:

Ամփոփելով հանդիպումը, Նելսոն Զուլոյանը համոզմունք հայտնեց, որ արդիականացման աշխատանքների ավարտից հետո Արտաշատի բժշկական կենտրոնը լինելու է մարզի առաջատար առողջապահական հաստատությունը:

Տեսանյութեր

Լրահոս