Բաժիններ՝

Գագիկ Խաչատրյանը կառավարության անդամներին խնդրեց նվազեցնել մեկ աղբյուրից կատարվող գնումների քանակը

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստում գործադիրի անդամներին խնդրեց նվազեցնել մեկ աղբյուրից կատարվող գնումների քանակը: «Հակաճգնաժամային հիմնադրամի հետ մենք կնքեցինք համաձայնագիր բյուջետային աջակցության վարկի վերաբերյալ և ուզում եմ հիշեցնել, որ անդամ-պետություններին բոլորին մերժվեց, բացառությամբ Հայաստանի Հանրապետությանը, քանի որ մեր վերցրա ծ պարտավորությունները շատ ավելի բարձր էին, համահունչ էին ինչպես հիմնադրամի, այնպես էլ Համաշխարհային բանկի՝ նման դեպքերում առաջադրվող պայմաններին: Դրանցից մեկը վերաբերում էր գնումների գործընթացին, որը հետևյալն է՝ մեկ աղբյուրով կատարվող գնումները տարվա ընթացքում չպետք է գերազանցեն 10 տոկոսը, իսկ հաջորդ տարի՝ 7 տոկոսը: Հաշվի առնելով նախորդ տարիների շարունակական ծրագրերը՝ մենք արդեն մոտ ենք այդ 10 տոկոսի սահմանագծին, և ուզում եմ հորդորել մեր գործընկերներին, որպեսզի ձեռնպահ մնան այդ դրույթից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Խաչատրյանը:

Միաժամանակ նախարարը, որ հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մեկ տարվա ընթացքում գնումների ընթացակարգի այդ գործառույթները կառավարության աշխատակազմի հետ հստակեցվել, պարզեցվել են: Նրա խոսքով՝ էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս այդ եռաստիճան համակարգից օգտվելու, որպեսզի գործառույթները, գործընթացները լինեն շարունակական, առանց հետաձգումների. կա 10-15 օրվա կարճ գործընթաց, որից դուք կարող եք օգտվել: «Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումները կարող են համապատասխան պարզաբանումներ տրամադրել: Նշեմ նաև, որ այդ օ րենսդրական, ինչպես նաև գործառույթների փոփոխությունները միաժամանակ քննարկվել են բոլոր գերատեսչությունների հետ, և բոլորի կարծիքները հաշվի են առնվել: Խնդրում եմ օգտվել այդ կարճ ընթացակարգերից»,- ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս