«Ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը». Հովիկ Աբրահամյան

«Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությանը չխաթարող էներգակիրների գինը»,- այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ շահագրգռված են, որպեսզի հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ Հայաստան» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր.

«Սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումն ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում:

Կարծում եմ, որ «Գազպրոմ Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը:

Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»:

Տեսանյութեր

Լրահոս