«Սրանից հետո էլ ով խելոք չպահեց, էլի վատ բաների ա արժա­նանալու, ով ուզում ա լինի». Շմայս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ էթիկայի հանձնաժողովը երեկ հրապարակեց որոշումը Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարքագծի վերաբերյալ։ (Շայսը խոստացել էր գլխատել եւ բռնաբարել բոլոր նրանց, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ նրա ընտանիքի հասցեին անվայել հայտարարություններ կանեին։ Պատգամավորի այս սպառնալիքի հարցով Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ դիմել էր Աժ Էթիկայի հանձնաժողով, ապա նաեւ՝դատարան։ Դատարանը Շմայսի հայտարարության մեջ հանցակազմ չգտավ։ Մինչդեռ Աժ էթիկայի սնձնաժողովը, այնուամենայնիվ, գտել է, որ ՀՀԿ-ական պատգամավորը խախտել է էթիկայի նորմերն ԱԺ կանոնակարգ-օրենքի շրջանակներում։ Սակայն, հիշեցնենք, այն որեւէ պատասխանատվություն կամ պատժամիջոց չի ենթադրում։ Ընդամենը խորհրդարանի լիագումար նիստում այն կընթերցվի։ Սակայն նույնիսկ այս պարագայում Շմայսը չի պատրաստվում խելոքանալ ու պնդեց, որ սրանից հետո էլ իրեն կպահի նույնկերպ։ Երեկ մինչ որոշման հրապարակումը զրուցեցինք Առաքել Մովսիսյանի հետ։

– Պարոն Մովսիսյան, Աժ էթիկայի հանձնաժողովը քիչ անց հրապարակի Ձեր գործով վճիիռը, մեր տեղեկություններով՝ Ձեր գործընկերները համարելու են, որ Դուք խախտել քք էթիկայի վարքականոնները։ Հանձնաժողովը պատիժ չի սահմանում, բայց Դուք ինչպե՞ս եք արձագանքելու նրա որոշմանը, արդյոք վերանայելո՞ւ եք Ձեր պահվածքը եւ այլեւս նման հայտարարություններ չեք անելու։

– Ես ոչ մի քայլ չունեմ անելու՝ մեկ, երկրորդը՝ վճռաբեկ դատա­րանի որոշումը նայեք ու որոշում կայացրեք:

Այսինքն՝ Դուք չե՞ք պատ­րաստվում վերանայել Ձեր պահ­վածքը եւ այսուհետ էթիկայի նորմերը պահպանել։

–   Սրանից հետո էլ ով խելոք չպահեց, էլի վատ բաների ա արժա­նանալու, ով ուզում ա լինի։ Ով էս պետությունն ուզում ա քանդի, շատ վատ չարիքի ա արժանանալու, ուրիշ բան չունեմ ասելու։

Փաստորեն, թքած ունեք Ձեր գործընկերների կարծիքի վրա։

– էդ դու էս ըտենց ասում, լսի ուրեմն ինչ եմ ասում, ամեն ինչ պահն ա որոշում։

Պահի ազդեցության տակ չե՞ք կարողանում Ձեզ տիրապետել։

– Ոչ, ոչ, հիմա էլ ով երկրին, բա­նակին, ղեկավարությանը, իմ երկրի նախագահին, իմ երկրի դրոշին ով կփորձի ուրիշ աչքով նայել, էլի պատժվելու ա։

Աստված ասում ա՝ եթե քեզ սիլլա են տալիս, մյուսներդ էլ դեմ տուր, բայց մենք արագ պատաս­խան ենք տալիս, եղա՞վ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս