Իշխանությունների համար տեխնիկայի հարց է «փրկիչներին» վնասազերծելը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս, որպես կանոն, իրենց չափից ավել ինքնավստահ են պահում, քանի որ համոզված են, որ ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ էլ կհաջողվի իրենց համար ցանկալի արդյունք արձանագրել։ Իսկ որտե՞ղ են թաքնված ինքնավստահության արմատները։ Վերջին տասնհինգ տարիներին Հայաստանի ընդդիմադիր գործիչների քարոզչության մեխը փաստացի դարձել է հեսա-հեսա Հայաստանի կործանում կանխագուշակելը եւ իրենց «փրկչի» դերակատարություն վերապահելը։ Երկրի մոտալուտ կործանումը կանխագուշակող ընդդիմադիրը, եթե անգամ ի սկզբանե չեն հավակնել «փրկիչի» դերին, միեւնույն է՝ որոշ ժամանակ անց մեխանիկորեն դարձել են այդպիսին կամ իրենց թիմակիցների կողմից են հռչակվել որպես այդպիսին։ Բնական է՝ եթե քաղաքական գործիչը հայտարարում է, որ իշխանությունների պաշտոնավարումը եւս մեկ տարի կամ մեկ ամիս շարունակվելու դեպքում Հայաստանը կործանվելու է, ապա ունկնդիրը նրանից պահանջում է «փրկել» հայրենիքը։

Իշխանությունների համար տեխնիկայի հարց է ընտրական գործընթացներից դուրս «փրկիչներին» վնասազերծելն ու այդպիսով հասարակությանը հիասթափության հերթական դոզան հաղորդելը։

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ընդդիմությունը փաստացի դարձել է իր վարած քարոզչության գերին եւ զոհը։ «Վերջը» կանխագուշակողները ստիպված են անընդհատ բզկտել իրենց եւ մնացած ընդդիմադիրների բոլոր տեսակի ռեսուրսները, կլինեն դրանք ֆինանսական, թե մարդկային, էական չէ։ Արդյունքում, ընդդիմությունը ընտրական գործընթացներին, որպես կանոն, մոտենում է կիսատ-պռատ կազմակերպվածությամբ։ Մյուս կողմից էլ, եթե որեւէ ընդդիմադիր ուժ համարձակվում է հերթական «փրկչի գալուստը» կասկածի տակ առնել, ապա նրան անմիջապես հռչակում են իշխանական պրոեկտ և վարկաբեկելով՝ «վնասազերծում»։ Արդյունքում, դաշտում մնում են իշխանությունները եւ «փրկիչները» կամ այդպիսին դառնալու համար հերթագրվածները»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս