Բաժիններ՝

Էլդար Ռյազանովի կյանքի կանոնները

2015 թվականի նոյեմբերի 30-ին, 88 տարեկան հասակում մահացավ ռեժիսոր Էլդար Ռյազանովը: Esquire ամսագիրը ներկայացրել է ռեժիսորի կյանքի կանոնները:

1. Ռուսական հեքիաթները, ցավոք սրտի, հենց ազգային գաղափարն են: Մենթալիտետ, որը, մեղմ ասած, համակրանք չի առաջացնում:

2. Ինձ դուր է գալիս մաշված և պատառոտված ամեն բան:

3. Իմ հիշողությունն այնքան լավն է, որ ես հիշում եմ անգամ իմ հեռախոսը պատերազմի ժամանակ՝ Г-69132. խեցգետիններ են, բայց դրանք ոչ ոք չի գնում: Ես հիշում եմ, որ ծովախեցգետնի մեկ տուփը խանութում արժեր 77 կոպեկ: Մտնում ես խանութ, ու այնտեղ միայն ծովախեցգետիններ են, բայց դրանք ոչ ոք չի գնում:

4. Միայն հիմարներն են մտածում, թե ինչպես իրենց մատուցեն: Սա գլխավոր բանն է, որ ես սովորել եմ Էյնշտեյնից:

5. Որտեղ կա հումոր, այնտեղ է ճշմարտությունը:

6. Ռուսները միշտ ուզել են ամեն ինչ և միանգամից, առանց աշխատելու:

7. Ամենադժվարը, բայցև ամենահաճելին լավ մարդկանց մասին կոմեդիաներ ստեղծելն է: Նման բան անելու համար պետք է այնպես սիրել մարդկանց, ինչպես ոչ ոք չի սիրել: Մեր կինոյում, ինձնից ու Էմիլ Բրագինսկիից բացի, նման բան ոչ ոք չի արել: Նման բան արել է, օրինակ, Չապլինը, բայց, իհարկե, մեզնից ավելի լավ:

8. Այն ամենը, ինչ ինձ հուզում էր 90-ականներին, 80-ականներին, յոթանասունականներին, հուզում էր նաև մարդկանց մեծամասնությանը: Այսօր ինձ նմանները գնալով ավելի ու ավելի քիչ են: Ֆելլինին ութսունականներին ասում էր, որ իր հանդիսատեսն արդեն մահացել է: Դա սարսափելի ճշմարտություն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս