Բաժիններ՝

Ռուսաստանն արգելել է Թուրքիայից ներկրել բանջարեղեն, միրգ ու թռչնամիս, չեղյալ են հայտարարվել նաև չարտերային թռիչքները

Ռուսաստանի կառավարությունը հրապարակել է թուրքական ապրանքների ամբողջական ցանկը, որոնց ներկրումը Ռուսաստան սահմանափակվել է կամ արգելվել, հայտնում է LifeNews-ը:

Արգելքի տակ են հայտնվել պոմիդորը, ցիտրուսային մրգերն ու թռչնամիսը: Արգելք է դրվում նաև Թուրքիայի հետ չարտերային փոխադրումների վրա, կասեցվում են տնտեսական համագործակցության վերաբերյալ բանակցությունները:

Հրամանը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Գյուղատնտեսական ապրանքների ամբողջական ցանկը հրապարակված է ՌԴ կառավարության կայքում, դրանք արգելվում է ներկրել Ռուսաստան 2016թ• հունվարի 1-ից:
Ցանկում են հայտնվել պոմիդորը, սոխը, գունավոր կաղամբը, բրոկկոլին, վարունգը, մանդարինը, նարինջը, ցիտրուսայինները, խնձորը, տանձը, ծիրանը, դեղձը, նեկտարինը, սալորը, ելակը:

Արգելվում է նաև Ռուսաստան ներկրել թուրքական աղ, հավ, հնդկահավ: Արգելքի տակ են հայտնվել նաև թարմ մեխակները:
Այդ ապրանքները կարելի է Ռուսաստան ներկրել միայն անձնական օգտագործման նպատակով:

Բացի այդ՝ ՌԴ կառավարությունը հրամայել է 2016թ• դեկտեմբերի 1-ից դադարեցնել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև չարտերային փոխադրումները: Բացառություն կդառնան միայն հատուկ թռիչքները, որոնք հարկավոր են վերադարձնելու Թուրքիայում գտնվող ռուս զբոսաշրջիկներին: Տուրօպերատորներին արգելվել է վաճառել ուղեգրեր դեպի Թուրքիա:
Սահմանափակումներ են դրվելու նաև թուրք աշխատուժի վրա:
Վճիռը ուժի մեջ կմտնի դրա հրապարակման օրից:

Դրա հետ միասին, ռուսական պատժամիջոցները չեն վերաբերում գազային պայմանագրերին: Այսօրվա դրությամբ Թուրքիան ռուսական գազի՝ մեծությամբ երկրորդ գնորդն է՝ Թուրքիայում սպառվող գազի 60%-ը մատակարարվում է Ռուսաստանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս