Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ Ռուս-թուրքական գիտական կենտրոնի փակման մասին

Ռուս հայտնի ընդդիմադիր գործիչներից մեկը՝ Ալեքսեյ Նավալնին, իր բլոգում անդրադարձել է Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսական պետական գրադարանին կից գործող Ռուս-թուրքական գիտական կենտրոնի փակմանը:

«Ցավոք, մենք ստիպված ենք հայտնել, որ մեր կենտրոնը փակվել է, Արտասահմանյան գրականության գրադարանին կից Ռուս-թուրքական գիտական կենտրոնն այլևս գոյություն չունի: Օսմաներենի կուրսերը դադարեցվում են, ասպիրանտներին ու մագիստրոսներին մենք օգնել չենք կարող»,- հայտնել էր թուրքական կենտրոնի կայքը:
Դրա հետ կապված՝ չեղյալ էին հայտարարվել կլոր սեղանները, դասախոսություններն ու համաժողովները:

Նավալնին, անդրադառնալով կենտրոնի փակմանը, գրում է, թե հիմա հայտարարվում է այն մասին, թե Թուրքիան «մեր գլխավոր թշնամին է», երկիր, որը «թիկունքից հարված» է հասցրել:

Քաղաքական գործիչը հարց է հղում՝ իսկ ինչպե՞ս ստացվեց, որ մեկ ամիս առաջ մենք նրանց սիրաշահում էինք ու նրանց հետ մզկիթներ բացում:

«Թշնամու դեմ պետք է պայքարել, իսկ դրա համար թշնամուն պետք է ուսումնասիրել: Զգալի ուժեր տրամադրել թուրքագիտության ուսումնասիրմանը: Այո, սահմանել պատժամիջոցներ, սակայն միաժամանակ՝ բացել ու ֆինանսավորել նաև «Թուրքիայի ուսումնասիրման կենտրոններ», «Օսմաներենի սեմինարներ», «Աթաթուրքի համալսարաններ», և այլն»,- գրում է Նավալնին՝ դատապարտելով կենտրոնի փակման փաստը:

Դրա փոխարեն՝ քաղաքական գործիչն առաջարկում է հրավիրել լավագույն մասնագետներին, ովքեր կաշխատեն բոլորի հետ՝ ուսանողներից սկսած՝ մինչև հետախույզներ ու հակահետախույզներ, բացել թուրքերենի պատմության ու լեզվի կուրսեր:
«Ճիշտ է, արդյունքը շուտ չի լինի, բայց եթե եղել է թիկունքից հարված, հարկավոր է անել ամեն ինչ, որ նման բան բացառվի 5, 10 կամ 50 տարի անց»,- կարծում է Նավալնին:

Տեսանյութեր

Լրահոս