Բաժիններ՝

ՌԴ հատուկ ծառայությունները որոնում են Թուրքիայի 3 քաղաքացիների, ովքեր ահաբեկչություններ են ծրագրում ՌԴ-ում

ՌԴ հատուկ ծառայությունները որոնում են Թուրքիայի 3 քաղաքացիների, ովքեր Ռուսաստան են ժամանել ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով, հայտնում է LifeNews-ը:

Իրավապահ մարմինների տվյալով՝ ստամբուլցի 30-ամյա բնակիչը մտադիր է ապակայունացնող ակցիաներ կազմակերպել Մոսկվայի ու Կենտրոնական դաշնային օկրուգի շրջանում:

«Տվյալների համաձայն՝ Ելգին Ասլանն ու իր հանցակիցները պլանավորում են ահաբեկչական ակտեր կազմակերպել ՌԴ-ի տարածքում: Նա ԴԱԻՇ-ի թուրքական բջիջներից մեկի ղեկավարն է, ով ակտիվորեն կապ է պահպանում Սիրիայի զինյալների հետ»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

Ասլանին ու նրա համախոհներին հայտնաբերելու գործում ներգրավվել են ինչպես ՌԴ ՆԳՆ-ի, այնպես էլ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս