Բաժիններ՝

Սորոսի հիմնադրամը հերքում է ռուսական իշխանությունների մեղադրանքները

Ֆինանսիսիտ Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» (Open Society Foundations) հիմնադրամը քննադատել է Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը, որը հիմադրամն առաջարկել է ներառել «անցանկալի կազմակերպությունների» ցուցակում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ, Սորոսի կողմից հիմնադրված կազմակերպությունն «ավելի քան քառորդ դար նպաստել է Ռուսաստանում օրենքի ինստիտուտի ամրապնդմանն ու քաղաքացիական իրավունքի պաշտպանությանը»:

«1987 թվականից մեր հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունում աջակցություն է ցուցաբերել մեծ թվով մարդկանց ու կազմակերպությունների, այդ թվում՝ գիտության, կրթության ու առողջապահության ոլորտներում: Այսպես, մեր հիմնադրամը հովանավորել է ողջ երկրում 33 ինստիտուտներում ինտերնետ-կենտրոնների ստեղծումը, օգնել է ռուս ուսանողներին ու գիտնականներին ճանապարհորդել ու սովորել արտերկրում, աջակցություն է ցուցաբերել վաղ մանկական տարիքում ուսուցման ծրագրերին, ստեղծել Է ժամանակակից արվեստի կենտրոնների ցանց, որը գոյություն ունի մինչ օրս»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

«Ռուս ժողովրդի լավագույն ապագայի հույսերը չեն կարող ճնշվել: Նման փորձերը վերջնական արդյունքում հաջողություն չեն ունենա»,- հայտարարել է Ջորջ Սորոսը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել է այն մասին, որ Ռուսաստանի տարածքում անցանկալի են ճանաչվել «Բաց հասարակություն» և OSI Assistance Foundation հիմնադրամները:

ՌԴ Գլխավոր դատախազությունը ուղարկել է իր որոշման մասին տեղեկությունը ՌԴ արդարադատության նախարարությանը, որպեսզի երկու կազմակերպությունները պաշոնապես ներառվեն ՌԴ-ում անցանկալի կազմակերպությունների ցանկում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս