Ծգլը, Գաստիկը, Տլեն որոշել են «сухой отказов»–ով դատվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին սպանված Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի գործով նախաքննությունն ավարտվում է։ Մեր աղբյուրները հայտնեցին, որ մինչև տարեվերջ գործը կուղարկվի դատարան։ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով կալանավորված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստիկ), մեր տեղեկություններով, հրաժարվում են ցուցմունք տալուց։ Բանն այն է, որ քրեական աշխարհում ընդունված է «сухой отказов»–ով դատվել, որպեսզի անազատության մեջ որոշակի «կարգավիճակ» ունենան՝ դառնան գող կամ զոն նայող»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս