Այնթափ գյուղում վթար է տեղի ունեցել. կա տուժած

Նոյեմբերի 30-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Այնթափ գյուղի Երևան-Արտաշատ խճուղի 5-րդ փողոցի սկզբնամասում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 VR 867 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Գ. 1986 թ. ծնվ.) և «ՎԱԶ-21099» մակնիշի 18 AP 008 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ե. 1989 թ. ծնվ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-21099» ուղևորներ Ծ. Ս.-ը (1958 թ. ծնվ.) և Ա. Բ.-ը (1996 թ. ծնվ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս