Բաժիններ՝

Դեկտեմբեր ամսվա սերիալների պրեմիերաների գրաֆիկը

Տոնական ծրագրերի նկարահանումների հետ կապված՝ դեկտեմբեր ամսին սերիալներ նկարահանելու ժամանակ կարծես թե չկա: Այս ամսվա պրեմիերաների ցուցակն ավելի համեստ է, քան աշնանային ամիսներինը: Ամենահետաքրքիր սերիալների թվին կարելի է դասել «Մանկության ավարտն» ու «Լյութերը»:

Դեկտեմբերի 1, երեքշաբթի

«Ապահարզանի ինստրուկցիա կանանց համար» (Bravo)- Դրամատիկ կոմեդիայի երկրորդ եթերաշրջանը: Քննադատները գովում էին առաջին եթերաշրջանը՝ կոմեդիայի ու դրամայի բալանսավորման համար:

Դեկտեմբերի 4, ուրբաթ

«Transparent» (Amazon Prime)- «Ոսկե գլոբուս 2015»-ի լաուրեատ դրամատիկ կոմեդիայի երկրորդ եթերաշրջանը, որը պատմում է պրոֆեսոր Մորթոն Պեֆերմանի (Ջեֆրի Թեմբոր) մասին, որը ծերության շեմին նոր հայտարարում է իր տրանսգենդեր լինելու մասին:

Դեկտեմբերի 7, երկուշաբթի

«Telenovela» (NBC)- Նոր սիտքոմի առաջին երկու էպիզոդների ցուցադրությունը, որը եթեր դուրս կգնա 2016թ. հունվարի 4-ից: Գլխավոր դերակատարուհուն մարմնավորում է հայտնի դերասանուհի Եվա Լոնգորիան: Առաջին եթերաշրջանը կազմված կլինի 11 սերիաներից:

Դեկտեմբերի 10, հինգշաբթի

«Coat of Many Colors» (NBC)- ամերիկյան հայտնի քաունթրի ոճի երգչուհի ու դերասանուհի Դոլի Փարթոնին նվիրված հեռուստատեսային ֆիլմ, որը պատմում է Փարթոնի երաժշտական կարիերայի, նրա ընտանիքի և այն ողբերգության մասին, որը կարողացան հաղթահարել սիրո միջոցով:

Դեկտեմբերի 14, երկուշաբթի

«Մանկության ավարտը» (Syfy)-6-ժամանոց մինի սերիալի պրեմիերա, որը հիմնված է Արթուր Չ. Կլարկի համանուն գիտաֆանտաստիկ վեպի վրա: Սերիալը հեռարձակվելու է 3 երեկո շարունակ՝ դեկտեմբերի 14-16-ը:

«Էքսպանսիա» (Syfy)- գիտական ֆանտաստիկա՝ միստիկայի տարրերով՝ հիմնված Դենիել Աբրահամի ու Թայ Ֆրանկի համանուն գրքաշարի վրա: Իրադարձություննները կատարվում են ապագայում՝ 200 տարի անց:

Դեկտեմբերի 15, երեքշաբթի

«Լյութեր» (BBC One)-Ջոն Լյութերը (Իդրիս Էլբա) վերադառնում է հատուկ երկսերիանոց թողարկմամբ՝ երկու տարվա ընդմիջումից հետո:

Դեկտեմբերի 18, ուրբաթ

«F is for Family» (Netflix)- անիմացիոն սիտքոմի պրեմիերա՝ կազմված 6 սերիայից:

Դեկտեմբերի 25, չորեքշաբթի

Doctor Who(BBC One)- ամանորյա սինոփսիսն այսպես է հնչում. «Հեռավոր մարդկային ցեղում սկսվեց Սուրբ Ծնունդը, և Բժիշկ Ովը թաքնվում է ամանորյա հիմներից ու եղնիկների կոտոշներից: Բայց երբ տիեզերանավից օգնություն են կանչում, նա հայտնվում է Րիվեր Սոնգի խմբում և միանում տիեզերքի խելահեղ մրցավազքին»:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս