Բաժիններ՝

ՌԴ կառավարությունը ԵՏՄ-ի հետ կքննարկի Թուրքիայից տրանսպորտային հոսքի սահմանափակման հարցը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր փոխվարչապետերի հետ հանդիպմանը հանձնարարել է Ռուսաստանի կառավարությանը կապեր հաստատել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) իր գործընկերների հետ Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն տրանսպորտային հոսքերի սահմանափակման հարցի վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն:

Բացի այդ՝ Մեդվեդևը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցառումները կարող են անհրաժեշտության դեպքում ընդլայնվել:

«Այն միջոցառումները, որոնք ներկայում կներառվեն վճռի նախագծում, միայն առաջին քայլն են: Մենք կհետևենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Մենք ունենք հնարավորություն լիազորությունների շրջանակում, որոնք հաստատվել են հրամանով, ընդլայնել այն ապրանքների ցանկը, որոնց վրա կտարածվի ՌԴ ներմուծման համապատասխան արգելքը, ընդլայնել անձանց կոնտինգենտը, որոնք հայտնվում են ՌԴ մուտք գործելու արգելքի տակ ու ձեռնարկել այլ միջոցառումներ՝ ուղղված Թուրքիայի հետ համագործակցություն ծավալելու դեմ»,- ասել է Մեդվեդևը:
«Անհրաժեշտության դեպքում դա կարվի»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս