Բաժիններ՝

«Հանովերի» հետ խաղից հետո կընդունեմ իմ և «Բավարիայի» համար ճիշտ որոշում. Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ շատ է սիրում Մյունհենը և իր ներկայիս ակումբը: Իսպանացի մասնագետը դա ասել է թիմի երկրպագուների հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ շուտով կընդունի կարևոր որոշում` իր և «Բավարիայի» համար:

«Մյունհենն ուղղակի խելագարություն է, և ես սիրում եմ այս քաղաքը: Այստեղ ես ինձ լավ եմ զգում և նույնը կարող եմ ասել ընտանիքիս մասին: Այս ամենը կարող է ծանրակշիռ հիմք լինել այն բանի համար, որպեսզի երկարաձգեմ պայմանագիրը «Բավարիայի» հետ: Ես գոհ եմ ակումբից, ֆուտբոլիստներից և իմ աշխատակիցներից: «Հանովերի» հետ խաղից հետո մենք կքննարկենք իմ ապագայի մասին հարցը և կընդունենք իմ և ակումբի համար ճիշտ որոշում»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Bild-ը:

«Բավարիան» «Հանովերի» հետ կհանդիպի 17-րդ տուրի շրջանակներում, դեկտեմբերի 19-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս