Բակո Սահակյանը ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Դուք իրականացնում եք դժվարին ու պատասխանատու աշխատանք` կապված մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխման եւ կանխման, հանցագործությունների հայտնաբերման եւ բացահայտման հետ:

Այդ իսկ պատճառով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողից պահանջվում է աշխատել ջանքերի լարումով եւ մեծագույն նվիրվածությամբ ձեր մասնագիտությանը, հարազատ ժողովրդին ու հայրենիքին` բարձր արհեստավարժությամբ իրականացնելով պարտականությունները եւ արդյունավետորեն լուծելով առաջադրված խնդիրները:
Ոստիկանության աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման խնդիրներն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:
Թանկագի՛ն բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Տեսանյութեր

Լրահոս