Բաժիններ՝

Շինեդ Օ’քոննորը սոցկայքում գրել է ինքնասպան լինելու պլանների մասին

Իռլանդացի երգչուի Շինեդ Օ’քոննորը իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է ինքնասպանություն գործելու պլանների մասին, հաղորդում է TMZ-ը:

Գրառումը հաղորդում է, որ 48-ամյա ռոք-աստղը նոյեմբերի 29-ի առավոտյան ընդունել է մահացու չափաբաժնի որոշ դեղեր: Օ’քոննորը գրել է, որ գտնվում է «ինչ-որ իռլանդական հյուրանոցում» և նա հայտարարել է, որ իր ինքնասպանության մեջ չպետք է մեղադրել իր ընտանիքին:

«Ես ընդունում եմ դեղերի մահացու չափաբաժին: Հարգանքի հասնելու այլ ճանապարհ չկա: Ես շաբաթներով լացում էի: Իսկ նրանք…. Իմ ընտանիքը ինձ գնահատում է»,- գրել է Օ’քոննորը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս