Բաժիններ՝

Հնարք, որը կօգնի ազատվել շաքարի կախվածությունից

Healthyfoodhouse կայքը ներկայացրել է մի կնոջ պատմութուն, ով 40 տարեկանում ոչ մի առողջական խնդիր չուներ, մինչև ցիկլի դադարի շրջանը: 40-ամյա Մերին ոչ մի հորմոնային խախտումներ չի ունեցել ամբողջ կյանքի ընթացքում, նա երեխաներ է ունեցել, սակայն դա էլ չէր ազդել իր գեղեցիկ տեսքի վրա: Սակայն ցիկլի դադարի ընթացքում իր նյութափոխանակությունը սկսել էր դանդաղել, և կինը սկսել էր ավելորդ քաշ կուտակել:

Չափից շատ քաղցրի օգտագործումը դարձել էր անքնության պատճառ: Ավելին, սա ազդել էր նաև իր տրամադրության վրա: Այդ իսկ պատճառով Մերին որոշեց փոխել իր կյանքն ու սննդակարգը:

Նա հրաժարվեց դեղամիջոցներից և անցավ բնական մթերքների: Բացի կանոնավոր մարզումներից, նա փոփոխեց նաև իր սննդակարգը: Դադարեցրեք շաքարի օգտագործումն ու զգաց տարբերությունը:

Շաքարը բազմաթիվ վնասակար հատկանիշներ ունի: Շաքարի պատճառով փոփոխվում է մարդու տրամադրությունը, ուղեղի աշխատանքն ու արագանում է ծերացման գործընթացը:

Աս փաստը գիտակցելու օրվանից հետո Մերին որոշեց հրաժարվել շաքարից: Չնայած, որ սա չօգնեց ցիկլի դադարի նշաններին, այնուամենայնիվ, սա դրական ազդեցություն ունեցավ ընդհանուր առողջության վրա:

Կոկոսը՝ իրական ընկեր շաքարի կախվածությունից ազատվելու համար

Մերին բացահայտեց, որ կոկոսը բնական լուծում է շաքարի կախվածությունից ազատվելու խնդրին: Կոկոսի յուղը պարունակում է ճարպաթթուներ, որոնք օգտակար են օրգանիզմին, սնուցում են մարմինն էներգիայով և չեն վերածվում ճարպերի: Ինչպես նաև, կոկոսի յուղը չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, այլ օգնում է էներգիայի կուտակմանը:

Կոկոսի յուղն այժմ ամենուրեք կարող եք գտնել: Այն կարող եք օգտագործել խոհանոցում: Սա ամենաառողջարար բաղադրիչներից մեկն է, քանի որ վերացնում է սննդի մեջ առկա շաքարն ու ճարպերը:

Ամեն անգամ, երբ Մերին որևէ քաղցր բան էր ցանկանում ուտել, նա մեկ ճաշի գդալ կոկոսի յուղ էր ուտում, կամ կոկոսի հյութ էր խմում, որը հարուստ է էլեկտրոլիտներով:

Արդյունքում՝ նա ոչ միայն կարգավորեց որոշ առողջական խնդիրներ, այլև՝ ազատվեց մի քանի տհաճ կիլոգրամներից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս