Բաղրամյան պողոտայի և Դ. Դեմիրճյան փողոցի խաչմերուկում վթար է տեղի ունեցել

Նոյեմբերի 29-ին, ժամը 19.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Դ. Դեմիրճյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C200» մակնիշի 23 OU 209 (վարորդ` Ա. Ղ.) և «Toyota KA» մակնիշի 34 SQ 678 պետհամարանիշներով (վարորդ` Ռ. Ս.) ավտոմեքենաները. զոհեր և տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Toyota KA» մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս