Բաժիններ՝

Զավեն Բադոյան. «Մեր նպատակներից է գավաթը նվաճելը և ինչքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնելը առաջնությունում»

«Բանանցի» նորեկ Զավեն Բադոյանը խոսել է երևանյան ակումբի պաշտոնական կայքի հետ՝ պարզաբանելով՝ ինչը դարձավ «Բանանց» տեղափոխվելու գլխավոր պատճառը, ինչպես նաև կիսվել է իր ակնկալիքներով:

Բադոյանը նշել է, որ իրեն շատ են հետաքրքրում ակումբում տեղի ունեցող թե՛ մարզչական և թե՛ կառուցվածքային փոփոխությունները «Բանանցում»: Հենց դա է եղել Երևան տեղափոխվելու հիմնական պատճառը:

«Մարզչական շտաբի մասին կարող եմ վստահ ասել, որ նրանք բարձր մակարդակի մարզումներ են անցկացնում: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա դեռևս նրանցից մի քանիսին են ծանոթ և ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում կհասցնեմ ծանոթանալ նրանց հետ:

Բնականաբար, շատ դժվար է արդյունքներ գրանցել երիտասարդ ֆուտբոլիստներով, իսկ փորձառու ֆուտբոլիստների գալով, կարծում եմ, կբարելավվի թե՛ թիմի ընդհանուր արդյունքները, թե՛ ավելի արագ աճ կգրանցեն երիտասարդները:

Բոլորս էլ գիտենք, որ «Բանանցը» հիմա շատ ցածր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Նպատակներից է գավաթը նվաճելը և ինչքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնելը առաջնությունում»,-նշել է Բադոյանը:

Բադոյանը նաև նշել է, որ իր հիմնական նպատակը անհատական հաջողությունները չեն: Բայց նաև հույս ունի, որ իրեն լավ դրսևորելու դեպքում կարժանանա հավաքականի մարզիչների ուշադրությանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս