Բաժիններ՝

Պեպ Գվարդիոլան ցանկանում է աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, 44-ամյա մասնագետը չի պլանավորում երկարաձգել պայմանգիրը մյունհենյան ակումբի հետ և ցանկանում է շարունակել կարիերան Անգլիայում:

Նշվում է, որ ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ բաժանվելու դեպքում մանկունյանցիները ստիպված կլինեն վճարել նրան 7 մլն ֆունտ` որպես փոխհատուցում, քանի որ հոլանդացու պայմանագրի ժամկետը լրանում է 2017թ. ամռանը: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը 2012թ. հրավիրել է Գվարդիոլային «Օլդ Թրաֆֆորդ», սակայն վերջինս գերադասել գլխավորել «Բավարիան»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գվարդիոլան արդեն պայմավորվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ` պայմանգիր ստորագրելու մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս