Բաժիններ՝

Նեյմարը ցանկանում է երկարաձգել պայմանգիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը «Ռեալ Սոսիեդադի» դարպասին կատարած դուբլից հետո հայտարարել է, որ պատրաստ է երկարաձգել իր աշխատանքային համաձայնագիրը թիմի հետ:

Լա Լիգայի ներկայիս առաջատարի` «Բարսելոնայի» հարձակողական եռյակը` ի դեմս Նեյմարի, Սուարեսի և Մեսսիի, ջախջախեց «Ռեալ Սոսիեդադին» (4:0) և բրազիլացի Նեյմարը հայտարարեց, որ ցանկանում է երկարաձգել պայմանգիրը կատալոնյան ակումբի հետ ևս 3 տարով` մինչև 2021թ.:

«Ըստ պայմանագրի ես դեռ մի քանի տարի ունեմ: Ես գիտեմ, իմ հայրը խոսում է իմ ապագայի մասին: Մենք խոսում ենք պայմանգրի երկարաձգման մասին, քանի որ ես ցանկանում եմ ի կատար ածեմ»,- ասել է Նեյմարը:

Նեյմարը խոստովանել է, որ նա ուրախ է, ոչ միայն հաղթանակի համար, այլ նաև այն բանի, որ սեպտեմբերի 20-ից հետո Մեսսիին հաջողվեց առաջին անգամ աչքի ընկնել:

«Դա ճիշտ է, որ խաղի վերջում ես փնտրում էի Լեոյին, որպեսզի նրան գոլ խփելու հնարավորություն տամ: Դաշտից դուրս նա շատ է մեզ օգնում: Ես երջանիկ եմ, երբ Սուարեսը և Մեսսին գոլ են խփում: Եվ նրանք էլ երջանիկ են, երբ ես եմ խփում»,- ասել է Նեյմարը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս