Բաժիններ՝

«Ռեալը» դուրս է եկել Գվարդիոլայի վրա

Ինչպես հաղորդում է ARA-ն, «Ռեալի» ղեկավարությունը դիմել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային առաջարկով փոխարինել Ռաֆա Բենիտեսին և դառնալ թիմի գլխավոր մարզիչը: Բենիտեսի մոտ չեն ստացվում հարաբերությունները խաղացողների հետ, մասնավորապես գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ով արդեն վերջնագիր է ներկայացրել ակումբի ղեկավարներին:

Գվարդիոլան ավելի վաղ համաձայնություն էր տվել գլխավորել «Մանչեսթեր Սիթին» 2016թ. ամռանը և նույնիսկ մամլո ասուլիս էր հրավիրել, որպեսզի հայտարարեր իր որոշման մասին: Սակայն միջոցառումը տեղի չի ունեցել: Ինչպես հաղորդում է պարբերականը, պատճառը կարող է լինել «Ռեալի» առաջարկությունը:

2008-2012թթ. 44-ամյա մասնագետը «Բարսելոնայի» հետ 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս