Բաժիններ՝

Կենդանակերպի որ նշանը կլինի ամենահարուստը 2016թ.

2016թ. Կենդանակերպի որոշ նշաններ կլինեն առավել հաջողակ: Իմանալ այն մասին, թե ֆորտունան ում կժպտա նոր տարվա առաջին օրերից, իսկ ով է ստիպված լինելու աշխատել այն բանի համար, որ արժանանա նրա բարեհաճությանը, կօգնեն օրացույցները և հաջորդ տարվա կանխագուշակումները:

Հաջորդ տարին անցնելու է Հրե Կապիկի հովանավորության ներքո: Այդ հանգամանքը կդառնա առաջին փաստարկը, որը կազդի հարստության և Ձեր դրամապանակի վիճակի վրա: Կրակի տարերքը հանդիսանում է գլխավոր ուղղորդող ուժը Կենդանակերպի 3 նշանների` Խոյի, Առյուծի և Աղեղնավորի համար: Հաջորդ տարի հենց նրանց հեշտ կլինի գումար վաստակել:

Բայց որպեսզի բաց չթողնեն հաջողությունը, Կենդանակերպի այս 3 նշանների համար կարևոր է հաշվի առնել եկող տարվա առանձնահատկությունը: Կապիկը չի գնահատի, եթե բռնկվող Խոյն իր ծանր բնավորությամբ ճնշի իր մտերիմներին:

Առյուծները սովոր լինելով ուշադրության կենտրոնում լինելուն, Կապիկի բարեհաճությունից ամեն դեպքում զրկված չեն լինի, բայց ավելորդ «վայրիությունը», օրինակ` հակառակ սեռի նկատմամբ կատարած ուժեղացված որսը, կարող է զրկել Ձեզ միջոցների էական մասից:

Ինչ վերաբերում է Աղեղնավորին, նրանց համար կարևոր կլինի ժամանակին լինել ճիշտ տեղում և բաց չթողնել պահերը: 2016թ. Կապիկի տարում Դուք շատ էներգիա կունենաք, այնպես որ, օգտագործեք այն գործի մեջ:

Այս կանխատեսումը չի նշանակում, որ Կենդանակերպի մյուս նշանները զրկված են լինելու ավելի շատ վաստակելու և իրենց եկամտի մակարդակը բարձրացնելու հնարավորությունից: Որպեսզի բյուջեն աճի և ուրախացնի Ձեզ, աստղագուշակները խորհուրդ են տալիս հաշվի առնել Կենդանակերպի Ձեր նշանի փոխհարաբերությունը կապիկի հետ: Օրինակ, ամռանը նրա հովանավորությունը ավելի ուժեղ է, և նշանակում է, որ միայն Առյուծները չեն ընկնում երջանիկ հատվածի մեջ, այլ նաև Երկվորյակները, Խեցգետինները և Կույսերը:

Պլանավորեք շահավետ ինչ-որ գործ ամռանը և Դուք կարող եք հարստանալ:

Իսկ Կենդանակերպի մյուս նշանները` ձմեռայինները, աշնանայինները, գարնանայինները և նրանք, ովքեր կրակի տարերքի ղեկավարման ներքո չեն, կարող են ավելի հարուստ դառնալ` օգտագործելով արևելյան իմաստությունը: Դիմեք «Ֆեն-

Շու»-ի օգնությանը, օգտագործեք Ձեր բնակարանի հարստության գոտիները, և այդ ժամանակ Ձեզ նույնպես սպասվում է դրամական բարօրություն, երկար սպասված արձակուրդ, պաշտոնի բարձրացում կամ հաճելի գնումներ: Կարող եք ձեռք բերել փողի ծառ կամ փողի թալիսման, որոնք դեպի Ձեզ կգրավեն հարստությունը և հաջողությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս