Բաժիններ՝

Մահը աղիներից է գալիս. Մարվա Օհանյան

Մարվա Վաղարշակի Օհանյանը 45 տարվա փորձ ունեցող բիոքիմիկոս, նաթուրապաթ բժիշկ է, ով կիսվել է իր գիտելիքներով և տարիների փորձով այն մասին, թե ինչպես լավացնել առողջությունը ու կյանքն ընդհանրապես: Իր տեսության հիմքում ընկած են պաթոլոգիաներ առաջացնող պատճառները, որոնք անբուժելի են համարվում: Դրանք են, օրինակ, ալերգիաները, հիպերտոնիան, քաղցկեղը, շաքարախտը և այլն, որոնք պաշտոնապես կոչվել են «ապրելակերպ», իսկ իրականում դրանցից կարելի է արդյունավետ կերպով ազատվել:

Վերջերս Մարվա Վաղարշակովնան «Սննդի մասին զրույց» դասախոսություն է ունեցել, որի ընթացքում կիսվել է մարմնի և հոգու առողջության գաղտնիքներով:

Marva Ohanyan

Ձեզ ենք ներկայացնում նրա կանոնները.

Կարդացեք նաև

1. Կենսաքիմիայի իմացությունը յուրաքանչյուր մարդու ապրելու հիմնական կանոնն է

Ոչ ոք չի ցանկանում հիվանդանալ, և դա նորմալ ցանկություն է: Հիվանդությունն օրգանիզմի դեմ ամենաիրական հանցագործությունն է:

Այս եզրահանգմանը Մարվա Օհանյանը եկել է բոլորովին վերջերս: Նա սովորել է Բժշկական համալսարանում, որտեղ սովորեցնում էին` ինչպես բուժել այս կամ այն հիվանդությունը: Ավելի ուշ նա հասկացավ, որ բժիշկները հիվանդություն չեն բուժում: Ուսումնասիրելով բժշկության տեսությունը՝ Մարվա Վաղարշակովնան հանգեց այն եզրակացության, որ բժշկության հիմնական տեսությունը կենսաքիմիան է: Այն ուսումնասիրում է նյութափոխանակությունը, որն օրգանիզմի հիմնական ֆունկցիան է: Իր կարծիքով՝ կենսաքիմիայի վերաբերյալ գիտելիքներ պետք է ունենա յուրաքանչյուր անձ: Դրա համար պարտադիր չէ բժիշկ լինել կամ բժշկական համալսարան ավարտել:

2. Ժամանակակից բժշկությունը բուժում է ոչ թե հիվանդությունը, այլ դրա նախանշանները:

Այժմ ժամանակակից բժշկությունը բուժում է հիվանդության նշաները: Նախանշանները բուժել անհնար է, դրանք հնարավոր է միայն հանգստացնել ժամանակավորապես: Սակայն հետո դրանք կրկին վերադառնում են: Վատն այն է, որ հիվանդությունը կարող է վերածվել քրոնիկ հիվանդության, կամ ձևափոխվել մեկ այլ հիվանդության: Օրինակ, մանուկ ժամանակ դուք հաճախ հիվանդանում էիք անգինայով, իսկ արդեն 30 տարեկանում ձեզ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Հիվանդությունների նմանատիպ ձևափոխումները սովորաբար հենց այսպես էլ լինում են:   Ոչ մի բուժող բժիշկ չի ասի, որ կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղն ի հայտ է եկել չափից շատ անգինայով հիվանդանալու պատճառով:

3. Մահը գալիս է աղիներից:

Եկեք ուսումնասիրենք խնդիրը մանկությունից: Բացի անգինայից և մրսածությունից, փոքր տարիքում ինչ հիվանդություններ են ի հայտ գալիս: Օրինակ՝ ջրծաղիկ, խոզուկ, կարմրուկ և այլ հիվանդություններ, որոնք համարվում են «մանկական» հիվանդություն, այս հիվանդությունները, ասում են, պետք է տանել մանուկ հասակում, քանի որ չափահաս տարիքում ավելի դժվար ենք տնում: Իսկ ինչո՞ւ:

Սկսեք նրանից, որ ոչ բոլոր երեխաներն են հիվանդանում այս հիվանդություններով: Հիվանդանում են միայն այն երեխաները, որոնց օրգանիզմում այս հիվանդությունն առաջացնող վիրուսներ կան: Պարզ է, որ երեխաներն ավելի հեշտ են տանում հիվանդությունները, քանի որ իրենց օրգանիզմում դեռևս տարբեր տեսակի «աղբ» չկա, որն առաջնահերթ կուտակվում է աղիներում: Եթե իմանայինք աղիները մաքրելու կանոնները, ապա ավելի երկար և առողջ կապրեինք:

Գոյություն ունի միֆ, որ եթե աղիները հաճախ մաքրենք, ապա այդպիսով հնարավոր է մաքրել միկրոֆլորան: Սակայն, այն, ինչ կատարվում է մեր օրգանիզմում, ուղղակի սարսափելի է: Օրգանիզմը հնարավոր չէ ամբողջովին մաքրել: Վատ միկրոֆլորան կմաքրվի, կմնա լավը, որը կբազմանա: Կարևորը՝ այս մաքուր միկրոֆլորան ճիշտ սնունդով պահպանելն է:

4. Ճիշտ սնունդ

Սնունդն Աստվածային պարգև է, սակայն վերջերս այն իսկական պատուհաս է դարձել: Չարիքը հասարակական սնունդն է, որը վաճառվում է հասարակական վայրերում՝ ճաշարաններ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ինտերնատ, բանակ և այլն: Սա անառողջ սնունդ է: Այդ իսկ պատճառով մանկապարտեզներում երեխաները հաճախ են հիվանդանում: Օրինակ՝ Շվեյցարիայում երեխաներին մրգեր, աղցաններ և մեղրով թեյ են տալիս: Զարմանալի է, բայց սա երեխաներին բավական է կուշտ մնալու համար:

Պետք չէ վախենալ աղիները մաքրելուց: Աղիները ժամանակի ընթացքում շլակների պատճառով իջեցնում են տոնուսը, որն էլ հանգեցնում է առողջական խնդիրների: Ոչ կենդանի սնունդն այն սնունդն է, որը ջերմային մշակում է անցել:

5. Դեղահաբերը չեն բուժում, դրանք սպանում են առողջությունը:

Ինչպես նշեցինք, ժամանակակից բժշկությունը չի բուժում հիվանդությունը: Եթե բժշկի մոտ եք գնացել ոտքի ցավերի պատճառով, նա ձեզ դեղահաբեր կնշանակի ոտքերի ցավի դեմ: Սակայն սա չի օգնի:

Ո՞վ է ստեղծում դեղահաբերը: Մարդը, իհարկե: Իսկ կարո՞ղ է մարդը ճիշտ վերստեղծել այն, ինչ բնությունը ստեղծել է: Նախկինում դեղահաբերը քիչ էին, 5-ից էլ քիչ: Կային թուրմեր, որոնք դեղահաբերից էլ հզոր էին: Բուժման համար արդյունավետ է այն, ինչ բնությունն է ստեղծել:

Մարվա Օհանյանը խորհուրդ է տալիս ունենալ էկոլոգիական գիտակցություն: Մարդը սկզբում ստեղծում է ալկոհոլը, ապա պայքարում դրա դեմ: Դա ժամանակակից աշխարհի պարադոքսն է: Մի հասեք դրան:

Եթե զարգացնեք էկոլոգիական գիտակցություն, ապա ժամանակի ընթացքում կսկսեք մարդկանց տանել ձեր ետևից՝ լավացնելով ամբողջ աշխարհը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս