Բաժիններ՝

Կազմվել է աշխարհում լավագույն հյուրանոցներն ունեցող քաղաքների վարկանշային աղյուսակը

Զբոսաշրջիկների օգնությամբ կազմվել է աշխարհի լավագույն հյուրանոցներն ունեցող քաղաքների վարկանշային աղյուսակը: Այն կազմվել է Trivago պորտալի կողմից, որը մասնագիտացած է հյուրանոցների որոնման վրա, հայտնում է korrespondent.net-ը:

Վարկանշային աղյուսակը կազմվել է զբոսաշրջիկների գրեթե 140 մլն արձագանքների հիման վրա, որոնք թողնվել էին ամրագրման ավելի քան 250 պորտալում:
Առաջին հորիզոնականում հայտնվել է Զագրեբը: Տասնյակում են հայտնվել Կրակովը (Լեհաստան), Դուբրովնիկը (Խորվաթիան), Բելգրադը (Սերբիան), Բուդապեշտը (Հունգարիա): Նրանց հաջորդում են Վարշավան (Լեհաստան), Պորտոն (Պորտուգալիա), Լիսաբոնը (Պորտուգալիա), Վիլնյուսը (Լիտվա) և Բուխարեստը (Ռումինիա):

Ինչպես նշված է trivago-ում, ոչ մեծ քաղաքների հյուրանոցները ցուցաբերում են հաճախ ավելի անհատականացված մոտեցում հաճախորդների նկատմամբ ու որպես օրենք՝ արժանանում օգտատերերի բարձր գնահատականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս