Բաժիններ՝

Որո՞նք են տարվա ամենաձախողված ֆիլմերը. Forbes

Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է այս տարվա ամենաձախողված հոլիվուդյան ֆիլմերի վարկանշային աղյուսակը, հայտնում է korrespondent.net-ը:

Առաջին հորիզոնականում հայտնվել է Rock the Kasbah երաժշտական ֆիլմը՝ հայտնի Բիլ Մյուրեյի մասնակցությամբ: Ֆիլմը վարձույթում վաստակել է 2,9 մլն դոլար՝ 15 մլն բյուջեի դիմաց:

https://www.youtube.com/watch?v=PCaWg6MsI34

Երկրորդ տեղում հայտնվել է The Gunman մարտաֆիլմը՝ Շոն Փենի մասնակցությամբ: Ֆիլմը վարձույթում հավաքել է 10,7 մլն դոլար՝ 40 դոլար բյուջեի պարագայում:

Կարդացեք նաև

https://www.youtube.com/watch?v=0yNRRs3Qz1k

Ապա հաջորդում է «Կիբեր» ֆիլմը Քրիս Հեմսվորթի մասնակցությամբ (19,4 մլն դոլար՝ 70 մլն բյուջեի դիմաց):

Չորրորդ տեղում հայտնվել է «Գործի միջև» ֆիլմը (14,4 մլն դոլար՝ 35 մլն դոլարի դիմաց):

Հինգերորդ հորիզոնականում «Ջեմն ու հոլոգրամները» ֆիլմն է (2,3 մլն դոլար՝ 5 մլն դոլարի դիմաց):

Հակավարկանշային աղյուսակի 10-րդ հորիզոնականում հայտնվել է «Մորդեկայ» կատակերգությունը՝ Ջոնի Դեփի մասնակցությամբ, որը հավաքել է 47,3 մլն դոլար՝ 60 մլն դոլար բյուջեի պարագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս