Բաժիններ՝

Դատարկ մնացած ոսկե օղակը. փոքրիկ հուշեր Վազգեն Սարգսյանի կյանքից

Սպարապետ Վազգեն Սարգսյանին, ինչպես ինքն էր ասում, ճանաչում են մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այդպես են իր կերպարը ներկայացրել։ Ասում էր՝ իրեն չեն հասկանում, իրենից վախենում են, իրենց համար արջի կերպար են ստեղծել…

Բայց մորուքավոր արջի կերպար առած հաղթանդամ տղամարդու մեջ անսահման սեր ու ջերմություն է եղել, հատկապես՝ երեխաների նկատմամբ։

VAzgen Sargsyan-Karlen (11)

VAzgen Sargsyan-Karlen (1)

Կարդացեք նաև

VAzgen Sargsyan-Karlen (28) VAzgen Sargsyan-Karlen (23)

Սպարապետի ծննդավայրում` Արարատում է գտնվում Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը, որտեղ մեզ ուղեկցում էր Վազգենի զարմուհին` Երանուհի Մուսիկյանը, ով պատմում էր բոլոր ցուցանմուշների, Սպարապետի կյանքի, ձեռքբերումների մասին:

«Վազգենը քնել է իր հորեղբոր` Կառլեն Սարգսյանի ձեռքով պատրաստված օրորոցում: Այն պահել էր իր եղբայրը` Արմենը, իսկ երբ արդեն պետք է բացվեր Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը, իր իսկ ձեռքով նորոգել է, ներկել և հանձնել թանգարանին»,- պատմում է տիկին Երանուհին:

VAzgen Sargsyan-Karlen (16)

VAzgen Sargsyan-Karlen (20) VAzgen Sargsyan-Karlen (21)

VAzgen Sargsyan-Karlen (10) VAzgen Sargsyan-Karlen (9) VAzgen Sargsyan-Karlen (7)

VAzgen Sargsyan-Karlen (6)

VAzgen Sargsyan-Karlen (8)

Վազգենի մայրը` Գրետա մայրիկը, ուսուցչուհի է եղել և դասավանդել է «Հայրենի բնություն» առարկան: Դպրոցում պատանի Վազգենին մի քանի անգամ «դասատուի տղա» են անվանել, ինչի համար էլ, որպեսզի չկասկածեն աշակերտների միջև խտրականություն դնելու մեջ, ցանկացել է ուրիշ դպրոցում սովորել: Դպրոցն ավարտել է ամենաբարձր գնահատականներով, ընտանիքից թաքուն էլ Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը թողել՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտ է ընդունվել։

Սպարապետը միշտ աչքի է ընկել իր հասարակ ապրելակերպով, այս մասին նրա զարմուհին նույնպես մի պատմություն հիշեց. «Նույնիսկ, երբ ցանկացել են իր կենացը խմել՝ թույլ չի տվել երկար խոսեն. «Ասա՝ Վազգե՛ն, կենա՛ցդ, ու խմիր»,- ասել է նա»:

Թանգարանում մի հետաքրքիր նմուշ տեսանք, որն իրենից երկկողմանի մի քանդակ է ներկայացնում, որտեղ մի կողմում արծիվն է, մյուսում` նրան ձուլված մարդը:

VAzgen Sargsyan-Karlen (14)

«Սպարապետի ծննդյան 40-ամյակին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանն այն ժամանակ պետական թանգարանից հանել է Երվանդ Քոչարի կերտած արձանիկը և նվիրել Սպարապետին: Շառոյանը համարել է, որ դա հենց Վազգենինը պետք է լինի` արծիվների հրամանատարինը»,- նշեց տիկին Մուսիկյանը:

Թանգարանում հանդիպեցինք նաև Վազգենի եղբայրների` Արմեն Սարգսյանի որդուն` Կառլենին, և Արամ Սարգսյանի որդուն` Գուրգենին:

VAzgen Sargsyan-Karlen (12)

VAzgen Sargsyan-Karlen (4)

Լուսանկարներում՝ ձախից՝ Կառլեն Սարգսյան (Արմեն Սարգսյանի տղան), Գուրգեն Սարգսյան (Արամ Սարգսյանի տղան)

Գուրգենն ու Կառլենը` չնայած, որ փոքր են եղել և այդքան էլ շատ մանրամասներ չեն հիշում իրենց և Սպարապետի հանդիպումներից, այնուամենայնիվ, մի քանի դրվագ պատմեցին, որոնք տպավորվել էին նրանց հիշողություններում:

Իր կյանքի վերջին Նոր տարին՝ 1999 թվականը, միակն է եղել, երբ տանն է մնացել ողջ գիշեր. միշտ ինչ-որ մի տեղ է եղել, ինչ-որ գործ է ունեցել:

Գրետա մայրիկի ծննդյան 60-ամյակը տպավորվել է Արամ Սարգսյանի որդու՝ Գուրգենի հիշողություններում: «Այդ օրն ինձ ու մյուս երեխաներին մի քանի հարյուր անգամ երգացրեց «Պատից կախված իմ ջութակը» երգը: Դեռ չվերջացրած՝ նորից էր սկսում երգել, այնքան ժամանակ, մինչև զարմուհիս` Նոնան, արդեն ուժասպառ քնում էր նստած տեղում»,- հիշում է Գուրգենը:

VAzgen Sargsyan-Karlen (22) VAzgen Sargsyan-Karlen (24) VAzgen Sargsyan-Karlen (26)

Այդ օրը բոլոր երեխաներին հավաքել է իր սենյակում, խաղացել նրանց հետ, ու միասին մի մահճակալին քնել են: Գրետա մայրիկը եկել-տարել է երեխաներին, որպեսզի Վազգենը գոնե այդ օրը հանգիստ քնի, քանի որ նա միշտ շատ «արթուն էր քնում» ու քիչ էր հանգստանում: Սպարապետը նեղացել է, որ իր կողքից տարել էին երեխաներին: Նմանատիպ պատմություն կրկնվել է նաև եղբոր՝ Արմենի ամառանոցում։ Դժգոհությունը նույն կերպ է եղել: Այս մասին հիշեց Սպարապետի զարմուհին։

Ինչպես պատմում էր Երանուհի Մուսիկյանը՝ Սպարապետը շատ է սիրել սպաս ուտել՝ իր մեծ սպասի ամանով, որը սիրում էր ձեռքերով բռնել և խմել: Առավոտյան նախաճաշն էլ պարտադիր լոլիկով ձվածեղ է եղել։

VAzgen Sargsyan-Karlen (18)

«Թե՛ ուտելը, թե՛ բնավորության շատ գծեր հենց հորեղբորից է ժառանգել Արմենի որդին՝ Կառլենը։ Նրան Վազգենն իր զարմիկներից ամենաշատն է սիրել, նախ՝ նրա համար, որ ընտանիքում առաջին թոռն է եղել, հետո էլ՝ Կառլենին իր տղան է համարել, եղբորն էլ ասել է, որ նա արդեն իր տղան է, գնացեք՝ ձեզ համար տղա ունեցեք… Երբ Կառլենը նոր էր ծնվել, դեռ բարուրի մեջ, Երևանից հենց գալիս էր, արագ բացում էր բարուրը, հոտոտում փոքրիկին, կարոտն առնում, նոր անցնում ընտանիքի մյուս անդամներին»,- պատմեց տիկին Մուսիկյանը:

VAzgen Sargsyan-Karlen (17)

Վազգենը նաև շատ լավ մարզիկ է եղել, հիանալի խաղացել է ֆուտբոլ, թենիս, զբաղվել է նաև լողով: Շնորհներն անցել են նաև եղբորորդուն՝ Կառլենին, ով պնդում է, թե իրենց ամենամեծ նմանությունն այդ հարցում՝ պարտություն չսիրելն է, և նույնիսկ դեպքեր են եղել, երբ դպրոցական տարիներին ֆուտբոլ են խաղացել, թիմը պարտվել է՝ լաց են եղել: Կամ էլ նարդի խաղալիս, հենց տեսել է՝ պարտվում է, քարերով վերցրել ու կողքի է շպրտել:

Այստեղ էլ Վազգենը կարգուկանոնի է հետևել և թենիսի ու ֆուտբոլի մարզումների պարագաներն էլ պահել է տարբեր պայուսակներում, մեկը մյուսին չի խառնել:

VAzgen Sargsyan-Karlen (5)

««Արարատ 73»-ի հետ «Հրազդան» ստադիոնում երկու անգամ ֆուտբոլ եմ խաղացել, ես երեխա էի, շատ չէի հասկանում, բայց ինձ իր հետ ամեն տեղ տարել է։ Ղարաբաղի բոլոր զորամասերը Վազգենի հետ պտտվել եմ, հերթով ամեն ինչ ցույց է տվել»,- հիշում է Կառլենը:

Ծնողներից ու համագյուղացիներից լսած շատ պատմություններ կան, որ տպավորվել են Կառլենի հիշողություններում:

«Համագյուղացիներից մեկը մոտեցել է նախարարին, Վազգենը բարևել է, թե՝ բարի օր, նա էլ` բարև ձեզ, պարոն նախարար: Սպարապետը պատասխանել է. «Նախարարը դու ես», նա էլ՝ ո՞նց ասեմ բա, պարոն Սարգսյան։ Նախարարն ասել է՝ «Պարոնը դու ես, մի հատ «Պրիմայիցդ» տուր ծխեմ, ես Վազգենն եմ»,- ծիծաղով հիշում է Կառլենը: Այլ պատմություն էլ հիշեց.

«Մի անգամ էլ զորամասերից մեկում, ստուգայցի ժամանակ, հսկիչ-անցագրային կետի մոտ հերթապահ զինվորը թույլ չի տալիս, որպեսզի ՊՆ նախարարը ներս մտնի զորանոց.

VAzgen Sargsyan-Karlen (25)

– Զինվո՛ր, ինձ ճանաչո՞ւմ ես,- հարցրել է նախարարը:

– Այո՛, պարո՛ն նախարար, իհա՛րկե ճանաչում եմ, բայց հրամանատարս հրամայել է, որ ով էլ գա՝ ոչ մեկին ներս չթողնեմ,- պատասխանել է զինվորը:

– Լավ, հրամանատարիդ զեկուցիր, որ պաշտպանության նախարարն է եկել:

Մինչ հրամանատարն իրար խառնված հասնում է հսկիչ-անցագրային կետ, Սպարապետը հանգիստ ձայնով հրամայում է` զինվորին 10 օր արձակուրդ` լավ ծառայության համար:

Ա՛յ այսքան գնահատել է կարգուկանոնը»::

ՀՀ վարչապետ նշանակվելու ժամանակ Կառլենն ու քույրը՝ Նոնան, գնացել են շնորհավորելու նոր պաշտոնի կապակցությամբ, բայց նորանշանակ վարչապետը տեղում չի եղել, երեխաները գրություններ են թողել նրա համար. «Հոպար ջան, եկել էինք քեզ տեսնելու ու շնորհավորելու՝ որպես վարչապետ: Նոնո», «Հոպար ջան, շնորհավորում եմ, քեզ ցանկանում եմ առողջ լինես ու շուտ ամուսնանաս: Քո՝ Կառլեն»:

VAzgen Sargsyan-Karlen (2)

Սպարապետը Կառլենին ամեն անգամ մի բան էր ասում, որ սովորի՝ պայմանով, որ երբ, օրինակ, Կառլենը լողալ սովորի՝ կամուսնանա, բայց տղան ամեն անգամ սովորում էր նոր հանձնարարությունն ու սպասում նրա ամուսնությանը:

Բոլորն էին սպասում նրա ամուսնությանը: Երանուհի Մուսիկյանն էլ հիշեց, որ դեռ վաղուց Ծովինար տատին Վազգենի 18-ամյակին ոսկե մատանի էր նվիրել` ասելով` միգուցե ես չհասցնեմ տեսնել իր հարսանիքը… «Ցավոք, այդպես էլ ոչ ոք չտեսավ»,- տխրությամբ նշեց Երանուհին:

VAzgen Sargsyan-Karlen (15)

VAzgen Sargsyan-Karlen (13) VAzgen Sargsyan-Karlen (19)

Ալիսա Չիլինգարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս