Բաժիններ՝

«Դալկացող երեսիս նախաճաշն աղաջուրն ա դարձել… պա». Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«…կարոտից ջրակալած ոսկրածուծս գիշերվա թաց բարձիս մի մասն ա դարձել…
Այգաբացն ու կոկորդիս խեղդող ցավն ընկերացել են…

Ներսս Արևը խավարում է դոշս վառելով, ու էդ ցավից նոր աչքերս են բացվում…
Անկողինս քերծված է ճմռթված կարոտով ու խոնավ մտքերով…

Էլէկտրական աթոռի վրայից դեպի կյանք ցատկող հանցագործի նման Վեր եմ թռնում անկողնուցս…

Կյանքի մեջ թեթև եմ ծովում լողացող դիակի նման…
Փոթորկի մեջ քամով եմ մխիթարվում…
Սրտով տոկուն…
Հոգիս թմրած…
Մտքերս փութկոտ…

Դալկացող երեսիս նախաճաշն աղաջուրն ա դարձել… պա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս