Բաժիններ՝

Այլընտրանքային անիմացիոն շարժանկար՝ Մոմիկի 755-ամյակին

Այլընտրանքային շարժանկարների հեղինակ Հայկ Սայադյանը հանդիսատեսի դատին կհանձնի միջնադարյան մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ և ծաղկող Մոմիկի կյանքի և գործունեության մասին պատմող լիամետրաժ այլընտրանքային շարժանկար, որը նվիրվում է վերջինիս ծննդյան 755-ամյակին: Հայկ Սայադյանը մասնագիտությամբ նկարիչ է, ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը: Նա ստեղծում է շարժանկարներ, որոնք ունեն ավանդական ձևաչափից դուրս կառուցվածք:

Այլընտրանքային անիմացիոն շարժանկարը սկսվում է Մոմիկի պատանեկության նկարագրությունից, այն պահից, երբ նա առաջին անգամ մուտք է գործում Օրբելյան իշխանների տուն: Անիմացիայում կարևորվում է նաև Մոմիկի և Ստեփանոս Օրբելյանի ընկերությունը: Հեղինակ Հայկ Սայադյանի աշխատանքն այժմ նախաարտադրական փուլում է, բոլոր նկարներն արվում են ջրաներկով, համակարգչային գրաֆիկաները գրեթե չնչին մաս են կազմում:

Մոմիկի կենսագրությունն ու գործունեությունն ամփոփող ֆիլմից հետո հեղինակ Հայկ Սայադյանը նույն ձևաչափով կշարունակի անդրադառնալ հայ մեծանուն և անվանի պատմական դեմքերի գործունեությանը:

Տեղեկացնենք, որ Հակ Սայադյանն արդեն հանդիսատեսի դատին է հանձնել «Իմ Կոմիտաս» շարժանկարը, որը մասնակցելով Web Ծիրան համահայկական օն-լայն փառատոնին, հայտնվել է լավագույն հնգյակում:

Կարդացեք նաև

Այժմ Հ. Սայադյանն աշխատում է նաև «Մոմիկ» վիպակի վրա, որն էլ գրական հիմք կհանդիսանա մանրանկարչին նվիրված շարժանկարի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս