Բաժիններ՝

«Արգելված» ֆիլմեր՝ «Բեռլինալե-2016»-ի ռետրոսպեկտիվ ծրագրում

2016 թ. փետրվարի 11-21-ը կանցկացվի Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնը, որի ռետրոսպեկտիվ ծրագիրը նվիրված կլինի գերմանական կինոյի պատմության բեկումնային էջին` 1966 թվականին: «Գերմանիա 1966 թվական. կինոյի վերաիմաստավորում» ծրագրում կցուցադրվեն արևմտյան և արևելյան գերմանական 20 ֆիլմեր, ներառյալ` կինոթատերական և հեռուստատեսության խաղարկային և վավերագրական ֆիլմերը, ինչպես նաև՝ 30 կարճամետրաժ ֆիլմ:
1966 թվականին ստեղծված Արևմտյան հեղինակային կինոն մարտահրավեր էր նետում տնտեսական հրաշքի հակասություններին, Արևելքում երիտասարդ ռեժիսորներն ուսումնասիրում էին սոցիալիզմի պայմաններում առօրյա կյանքի հարցերը:

ԳՖՀ-ի նոր գերմանական կինոյին հաջողվում է միջազգային թռիչք կատարել, մինչդեռ նույն ժամանակ Արևելյան Գերմանիայում 1965 թ. դեկտեմբերին Սոցիալիստական միասնական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 11-րդ պլենումի որոշմամբ՝ DEFA կինոստուդիայի արտադրած ֆիլմերի մեծ մասը, որ վաձույթ էր մտնելու հաջորդ տարի, արգելվեց: Բեռլինալեի ռետրոսպեկտիվ ծրագրի նպատակն է՝ ծանոթացնել հանդիսատեսին երկրի երկու կողմերում այդ տարիներին նկարահանած ֆիլմերին, որոնք, չնայած պայմանների տարբերությանը, ընդհանուր շատ բաներ ունեն: Օրինակ` թափառական որոնողները Ռոնալդ Կլիկի «Ջիմմի Օրփեոս» (ԳՖՀ), Ֆրանկ Բայերի «Քարերի հետքը» (ԳԴՀ), Կուրտ Բարտելի «Ֆրոյլայն Շմետտեռլինգ» (ԳԴՀ) ֆիլմերում

Հատուկ Բեռլինալեի հետահայացի համար Bertz + Fischer Verlag հրատարակչությունը պատրաստվում է հրատարակել գիրք, որում կընդգրկվեն նաև ֆիլմերի հեղինակների էսսեները, պատմական փաստաթղթեր և լուսանկարներ, որոնցից շատերն անտիպ են: Միջոցառումը կուղեկցվի նաև Գերմանիայի սինեմատեկի` Կինոյի և հեռուստատեսության թանգարանի ցուցահանդեսով, որը կներկայացնի 1966 թվականի հեռուստածրագրերի լայն ընտրանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս