«Թուրքիան «կլռեցնի» Ղարաբաղյան հակամարտությունը ժամանակավորապես, կամ…». Կոնստանտին Զատուլին

«Թուրքիան հասկանում է, որ Սիրիայում, Ղարաբաղում և այլ հակամարտ գոտիներում իրավիճակը պայթյունավտանգ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Զատուլինն, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանի խոցելիության ՀՀ-ում քննարկվող թեմային:

Նա նշեց, որ եթե հաշվի առնենք այն, որ որպես քաղաքական գործիչ Էրդողանը պետք է ճկուն կերպով արձագանքի առկա տրամադրություններին, սպառնալիքները, «ինձ թվում է, որ Թուրքիան պետք է Ադրբեջանին հորդորի չդիմել սադրանքների ԼՂ հակամարտության գոտում կամ գոնե կտրուկ իջեցնի հրադադարի խախտումների ինտենսիվությունը, քանի որ իրականում իրավիճակը շատ լարված է ու կարող է պայթել, կարող է պայթել ոչ միայն Սիրիայում, այլև այլ տարածաշրջաններում, ուստի ինձ թվում է, որ ինչ որ փուլում կարող է ձեռնտու լինել լռությունը»:

«Հնարավոր է՝ այս իրավիճակում Թուրքիայի ղեկավարությունն ընդհանրապես որոշի սրել իրավիճակը, Ռուսաստանին ստիպել ընտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինձ թվում է, որ մի շարք պատճառներով առաջին տարբերակն է ավելի հավական, քան երկրորդը: Հիշեցնեմ, որ թուրքական ինքնաթիռները լքել են սահմանային հատվածը, քանի որ մի քանի անգամ ընկել են S-400 ռադարների դիտակետում, որպեսզի չլարեն իրավիճակը, նրանք ներկայումս նահանջել են: Կարծում եմ այս շնչով էլ Թուրքիան այլ հարցերում է իրեն դրսևորելու»,- մեկնաբանեց ռուս վերլուծաբանը: Խոսելով ռուսական «Կոմերսանտ»-ում տեղ գտած հոդվածից, թե Թուրքիան Թուրքիայի Ագ նախարար Չավուշօղլուի Բաքու կատարած այցով Ղարաբաղի հակամարտությունը «տաքացնելով» նոր ճակատ է բացում Ռուսաստանի դեմ, ասաց, որ Բաքվում գտնվելով Թուրքիայի ԱԳ նախարարը չէր կարող չվերահաստատել թուրքական դիրքորոշումը,որը թուրքական ստանդարտ է: Բնականաբար, ըստ Զատուլինի, նա չէր կարող Բաքվում այս դիրքորոշումից ետ կանգնել:

«Մյուս կողմից գիտեք, որ Ադրբեջանը շտապեց Ռուսաստանին և Թուրքիային առաջարկել միջնորդական առաքելություն միջադեպից հետո: Հասկանալի է, որ չնայած այս հայտարարություններին, ամենավատ ճանապարհը Թուրքիայի և Ադրբեջանի տեսանկյունից ինչ որ բանի հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների մեղմացման հարցում դա օկուպացված տարածքների համար մղվող պայքարի թեմայի ակտիվացումն է, որի մասին խոսում է Չավուշօղլուն, դա ամենավատ տարբերակն է, ի դեպ մի բան է խոսել, մի բան է` գործել: Ղարաբաղում ինչ որ գործընթաց հրահրելը կնշանակի վերացնել վստահության բոլոր թելերը»,- նման կարծխիք հայտնեց ռուս քաղաքական գործիչը:

Կարդացեք նաև

Կոնստանտին Զատուլինի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս