Բաժիններ՝

Ռուսական ավիացիան օգնել է Լաթաքիայում կասեցնել ԴԱԻՇ-ի համար նախատեսված զենքի մատակարարումները

Սիրիայի կառավարական զորքերը ռուսական ավիացիայի աջակցությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիա նահանգի հյուսիսում գտնվող լեռնային շրջանները՝ ամբողջությամբ փակելով ԴԱԻՇ-ի գրոհայինների համար նախատեսված սպառազինությունների միջսահմանային մատակարարումը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է TASS-ը:

«Ռուսական ավիացիայի՝ զինյալներին հասցրած բազմաթիվ հարվածների արդյունքում սիրիական կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիայի հյուսիսում գտնվող լեռնային շրջանները՝ դրանով իսկ ամբողջոությամբ փակելով զենքի, զինամթերքի, այլ նյութական գույքի միջսահմանային մատակարարումներն այդ նահանգում»,- ասել է նա:

«Ավելին, Սիրիայի հյուսիսի մյուս շրջաններում մեր ավիացիան վերահսկում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների զենքի, զինամթերքի, նյութական միջոցների մատակարարման բոլոր հիմնական ուղիները»,- հավելել է Կոնաշենկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս