Բաժիններ՝

75 միլիոն եվրոյի վարկ՝ Վեդու ջրամբարի ֆինանսավորման համար

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին»: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:

Հովիկ Աբրահամյանր նշել է, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է որպես գերակա ուղղություն և հանձնարարել է բոլոր պատկան մարմիններին արագ կազմակերպել համապատասխան գործընթացները, որպեսզի հունվար-փետրվար ամիսներին շինարարական աշխատանքները սկսվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս