Բաժիններ՝

«Ռոսնեֆտը» Հայաստանում գնում է սնանկացած օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի ակտիվները

«Ռոսնեֆտի» կողմից 40 մլն դոլարով ձեռք բերված Petrol Market ընկերությունը պատկանել է 2014թ. սնանկացած հայ օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» ընկերությանը:

Բաղդասարովը հայտնի է՝ որպես արդեն գոյություն չունեցող հայ ազգային ավիափոխադրող «ԱրմԱվիա» ընկերության նախկին սեփականատեր:
Ինչպես հայտնի է դարձել «ԱրմԻնֆոյին» քաջատեղյակ աղբյուրներից, Petrol Market-ի հիմնական ակտիվները եղել են ոչ թե ավտոմոբիլային լիցքավորման կայանները կամ վառելիքաքսայուղային բազան, այլ 2009-ին շահագործման ենթարկված Սուրենավանի բիտումային գործարանը, որի շինարարության համար Բաղդասարովին պատկանող հոլդինգային «Միկա Կորպորեյշն» ընկերությունն ու ինչ-որ կիպրական ընկերություն ներդրել են շուրջ 20 մլն դոլար:

«ԱրմԻնֆոյի» տվյալների համաձայն՝ ավելի վաղ ընկերությունը ձևակերպվել է՝ որպես «Բիտում-Մարկետ» ՓԲԸ, սակայն 2015թ. ապրիլին դադարեցրել է գոյությունը, ու նրա իրավահաջորդն է դարձել «Միկա Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցվել է Ջերսիում ամերիկյան օֆշորում:

Ընկերության 100%-անոց մասնաբաժնի բալանսավորված արժեքը կազմում է 5,65 մլրդ դրամ (շուրջ 11,5 մլն դոլար):
Petrol Market-ի ֆորմալ գնորդ է հանդես եկել «Ռոսնեֆտի» կառույցների կողմից գրանցված հայկական «РН Երևան» ՍՊԸ-ն:

Բիտումի գործարանի շինարարությունը պայմանավորված է պետության կողմից ասֆալտի ծածկույթի մշտական պահանջարկով ու հատկապես «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ, որը ձգվում է իրանական սահմանից մինչև վրացական սահմանը:
Եթե գործարանի ստեղծման համար Հայաստանը բիտում էր ստանում Իրանից, ապա բուն ձեռնարկության համար հումքի մատակարար է դառնում Ռուսաստանը (հնարավոր է՝ «Ռոսնեֆտը»), որն ամեն տարի առանց մաքսի Հայաստանին միջկառավարական համաձայնագրի շրջանակում մատակարարել է բիտումի արտադրության համար 29,2 հազար տոննա նավթային հուդրոն:

Գործարանն ի վիճակի է տարեկան արտադրել մինչև 43 հազար տոննա բիտում:
«ԱրմԻնֆոյի» փորձագետների կարծիքով՝ «Ռոսնեֆտի» տեղեկությունն «ավտոլիցքավորման կայանների ու նավթաբազային տնտեսության ցանցի» մասին ընդամենը մասնակի արտացոլում է այն իրողությունները, եթե, իհարկե, չհաշվենք «նավթաբազային տնտեսություն» բիտումային գործարանը, որը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, որի տեխնոլոգիական գործողություններն իրականացրել է ռուսական «Օնիքս» ընկերությունը:
Ինչպես հայտնի է, «Միկա Կորպորեյշնի» ակտիվների հիմնական մասը, կապված

«ԱրմԱվիայի» խոշոր պարտքերի հետ, անցել են բանկերին, այդ թվում՝ Հրազդանի ցեմենտի գործարանը:

Դրա հետ կապված՝ Բաղդասարովի «հաշվեկշռում» մնացած ավտոլիցքավորման կայանները չէին կարող արժենալ Հայաստանի համար այդքան խոշոր գումար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս