Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյանը հավաքականի որոշ ֆուտբոլիստների վարքը վերջին խաղերում որակեց՝ դավաճանություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ երեկ ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում քննադատաբար է խոսել հավաքականի մի շարք ֆուտբոլիստների մասին:

Ռ. Հայրապետյանը նշեց նաև, որ խայտառակ այդ խաղում մեղավորը ոչ այնքան՝ մարզիչն է, որքան՝ ֆուտբոլիստներից շատերը, ովքեր նվիրված չեն հավաքականին:

Ռ. Հայրապետյանը, շատ չբացելով փակագծերը, նկատեց, որ ֆուտբոլիստներից շատերը պետք է լուրջ պատժվեն, բայց եթե ինքը պատժի որևէ հայտնի ֆուտբոլիստի հավաքական չհրավիրելով, ապա կարժանանա երկրպագուների և լրագրողների սուր քննադատությանը:

Ըստ Հայրապետյանի՝ այժմ մեր ֆուտբոլիստները կարգավորել են իրենց ֆինանսական վիճակը և չեն մտածում հավաքականի մասին:

Կարդացեք նաև

«Հիշեք՝ նախորդ ընտրական մրցաշարում ինչեր էին անում մեր ֆուտբոլիստները: Իսկ այս անգամ Պորտուգալիայի դեմ խաղում Կարլեն Մկրտչյանը պարզապես ոտքից բռնեց ու ընկավ, նա ոչ մի վնասվածք էլ չուներ, պարզապես փախավ: Ֆրանսիայի դեմ խաղում Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանը խաղից ընդամենը 3 ժամ առաջ հայտնեցին, որ չեն ուզում խաղալ: Սարգիս Հովսեփյանին խորհուրդ տվեցի նաև Ալբանիայի դեմ չօգտագործել նրանց, գուցե այդպես ավելի լավ կլիներ»,- ասաց Ռ. Հայրապետյանը

ՀՖՖ նախագահը նաև խոսեց Ալբանիայի հետ խաղի վաճառված լինելու խոսակցությունների մասին՝ նշելով, որ առաջին հերթին՝ ֆեդերացիան է ուզում բացահայտել խաղի վաճառված լինելու փաստը: Այդ խաղից հետո Ռ. Հայրապետյանն անգամ մտածել է հրաժարական տալու մասին:

ՀՖՖ նախագահն ասաց, որ ունի որոշակի տեղեկատվություն, սակայն չունի ամեն ինչ հաստատող փաստեր: «Մինչև մեղավորներին չհանենք ջրի երես՝ ոչնչի չենք հասնի»,- նշեց Հայրապետյանը:

Ավելացնենք, որ ըստ Ռ. Հայրապետյանի՝ այս պահին Ազգային հավաքականում միայն 3-4 ֆուտբոլիստ է խաղում նվիրված ու արժանապատիվ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս