Բաժիններ՝

«Սպանում էին՝ գոռալով՝ «Ալլահ Աքբար». Eagles of Death Metal-ի երաժիշտները՝ Փարիզի ահաբեկչությունների մասին

Համացանցում է հայտնվել ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի հետ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների մասին պատմող հարցազրույցի ամբողջական տարբերակը: Երաժշտները պատմում են իրադարձությունների մասին, երբ ահաբեկիչները ներխուժել են համերգասրահ ու կրակ բացել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Խմբի մեներգիչ Ջեսսի Հյուզը պատմում է, որ հրաձգությունն սկսվելուց հետո նետվել է իր ընկերուհուն գտնելու: Նա վազել է դեպքի մուտքի դուռն ու տեսել կրակող մարդու:
«Ես մոտեցա ոչ հիմնական մուտքին, սակայն չէի կարողանում գտնել Թյուզդեյին՝ ընկերուհուս: Ու միայն այն ժամանակ, երբ լսեցի նրա ձայնը, հասկացա, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, դուրս եկա փողոց»,- պատմել է երաժիշտը:

Փողոցում գտնվող մարդիկ, ըստ Հյուզի, պարզապես անշարժ կանգնել էին: Խմբի մասնակիցը ստիպված է եղել բղավել, որ այդկերպ կարողանա մարդկանց դրդել թաքնվել ահաբեկիչներից:

Խմբի մյուս մասնակիցը պատմում է, որ ինքը կանգնած է եղել սրահի վերջում, երբ իր հետևում կրակոցներ է լսել, ինչից հետո տեսել է, որ մարդիկ ընկնում են հատակին:

«Ես տեսա, թե ինչպես կրակողը ուղիղ ինձ վրա նայեց, նշան բռնեց ու կրակեց: Փամփուշտը դիպավ վահանակին ու ստեղները այս ու այն կողմ թռան: Ամենուր արյուն էր, սակայն ահաբեկիչը կանգնել ու շարունակում էր կրակել ու կրակել, սպանել մարդկանց ու բղավել «Ալլահ Աքբար» ողջ կոկորդով»,- պատմում է երաժիշտը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզի Bataclan համերգասրահում Еagles of Death Metal-ի համերգի ժամանակ սպանվել է 89 մարդ:
Սրահում այդ ժամանակ գտնվել է շուրջ 1,5 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս