«Ոչ»-ը ռեալիթի շոուի միջոցով բացահայտումներ է արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայազն» կուսակցության ղեկավար, «Այո եւ ոչ» ռեալիթի շոուի մասնակից Արմեն Մկրտչյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց՝ հիմսւ իրենց առավել հասկանալի է դարձել, որ հանրությունը սահմանադրական փոփոխություններ չի ցանկանում։

– Պարոն Մկրտչյան, արդեն տեւական ժամանակ է՝ այո-ի ներկայացուցիչների հետ շրջում եք մարզերում, լինում եք տարբեր գյուղերում։ Ի՞նչ եզրակացության եք եկել, արդյո՞ք ժողովուրդը կողմնորոշ վել է, թե ինչպես է այդ օրը քվեարկելու։

– Բնականաբար ոչ են քվեարկելու, ոչ-ի կողմնակիցները շատ են, իսկ այո-ի կողմնակիցները բացառապես գյուղապետերն են ու գյուղապետարանի աշխատակիցները, դպրոցի կամ մանկապարտեզների տնօրենները։ Այսինքն՝ եթե մեկ բառով ասենք, ստացվում է, որ կողմնակիցները հիմնականում պետական աշխատանք ունեցողներն են։ Երեւի 1-2 գյուղեր են եղել, որտեղ արտահայտվել են գյուղացիները, նրանք էլ, ասենք, պատգամավորի բարեկամներ են կամ ինչ-որ մի պաշտոնյանի հարազատներ, իսկ մնացած հասարակ ժողովուրդը, գյուղացին դեմ է։

Մեծամասնությունը դեմ է արտահայտվում սահմանադրական փոփոխություններին։ Մենք այս ժամանակահատվածում բոլորի հետ զրուցում ենք, բոլորն էլ իրենց դիրքորոշումը ներկայացնում են, ու հասկանալի է դառնում, որ հասարակ գյուղացին դեմ է արտահայտվում։ Առանց մեր ներկայացմանն էլ բոլորն էլ կարող են հետեւել ընթացքին, ու հասկանալի կլինի, թե ինչ է խոսում ժողովուրդը այդ փոփոխությունների մասին ու ինչ է ասում։

– Քարոզչության ընթացքում հասկանալի դարձավ որ հանրությունն անգամ տեղյակ չէ, թե ինչի համար Են կատարվում սահմանադրական փոփոխությունները։ Արդյո՞ք Ձեզ հաջողվում է ժողովրդին ներկայացնել նաեւ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ փոփոխությունը, տեսակետ կա, որ ոչ-ին չի հաջողվում հանրությանը համոզել, թե ինչու պետք է ոչ ասել։

–Այո, կարելի է ասել, որ հանրությունը տեղյակ չէ, թե ինչի համար են այդ փոփոխություններն իրականցվելու, ու թե ինչու են ՀՀ իշխանություններն այժմ նման բան կատարում։ Բայց նաեւ ոչ-ի ներկայացրած հիմնավորումներից նրանց համար հասկանալի է դառնում, թե դրանք ինչ փոփոխություններ են, ու ինչպես պետք է նրանք քվեարկեն։ Մեր քարոզչության ժամանակ էլ նրանց տեղեկացվածության աստիճանը բարձրացավ իշխանության ներկայացուցիչները մեծ դժվարությամբ սկսեցին տեղեկատուներ բաժանել, մինչեւ օրս չէին բաժանել, քանի որ նրանք էլ մտավախություն ունեին, որ բովանդակությունից տեղյակ լինելով՝ քաղաքացին բովանդակային առումով եւս դեմ է լինելու։

Հիմա վիճակն ավելի է փոխվել, հանրությունն ավելի հստակ գիտի, թե ինչի համար է քվեարկելու ու ինչու է ասելու ոչ։ Կարծում ենք, որ իսկապես քարոզչությունն օգնում է, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե իրենից ինչ է ներկայացնում այդ փոփոխությունը։ Այսօր բոլորի համար էլ հասկանալի է դարձել այդ փոփոխությունների նպատակն ու բովանդակությունը, քաղաքացին շատ լավ գիտի, որ դա իրեն պետք չէ, քաղաքացին շատ լավ հասկանում է, որ այգ փոփոխություններով իր կյանքում, սոցիալական հարցում որեւէ հարց չի լուծվելու»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս