Բաժիններ՝

Իմ ճանաչած Նելլի Մինասյանը շատ խելոք երեխա է. Վաղինակ Շուշանյան՝ Նորք-Մարաշի զինված խմբի անդամի մասին. tert.am

Ես Նելլի Մինասյանին ճանաչում եմ, բայց հաստատ չեմ կարող ասել, թե այդ տանը գտնված նկարում արդյո՞ք Նելլին է, թե՞ ոչ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն,անդրադառնալով Նորք-Մարաշում վնասազերծված խմբի անդամներից մեկի լուսանկարին, որն, ըստ ֆեյսբուքյան որոշ օգտատերերի, ակտիվիստ Նելլի Մինասյանն է:

«Նման է, բայց հաստատ չգիտեմ՝ ինքն է, թե չէ: Իմ ճանաչած Նելլի Մինասյանը հանգիստ բնավորության տեր, շատ խելոք երեխա է»,-ասել է Վաղինակ Շուշանյանը:

Վաղինակ Շուշանյանն ասել է նաև, որ նրան ճանաչում է ակցիաների շրջանակներից. «Թռուցիկ բաժանելու է եկել, Բաղրամյանում էլ է եղել: Չեմ կարող հաստատել, որ այդ նկարում Նելլի Մինասյանն է. նման է, բայց չգիտեմ՝ հաստատ ինքն է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս