«Հայկական կողմը պետք է կարողանա ճիշտ օգտվել այս իրավիճակից». Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդատու խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Թուրքիան իր վերջին գործողությունով ցույց տվեց, թե ով է եղել ահաբեկչական խմբավորումների հիմնական հովանավորը.

«Ահաբեկչական խմբավորումների հովանավորչության գործում, իհարկե, իրենց լուրջ դերակատարությունն ունեցել են նաև Քաթարն ու Սաուդյան Արաբիան: Այդ բռնապետական ռեժիմով երկրները հանկարծ նկատել են, որ Սիրիայի ժողովուրդն ապրում է բռնապետ Ասադի իշխանության տակ ու որոշել են Սիրիայի ժողովրդին ազատել բռնապետից: Սա տարօրինակ երևույթ է: Պարզ երևում էր, որ սա թուրքական ձեռագիր է: Այս ահաբեկչական ակտն էլ ցույց տվեց, թե ով է կանգնած ահաբեկիչների թիկունքին: Պուտինն արդեն բացահայտ դրա մասին հայտարարեց»:

Ըստ նրա՝ այս դեպքը նաև ցույց տվեց, որ ԼՂՀ նախագահի ելույթը Մոսկվայում միանշանակ ճիշտ էր այն առումով, որ Ադրբեջանում այսօր ահաբեկչական խմբավորումներ կան: Իսագուլյանը նշեց, որ թեև ինքնաթիռի խոցումը դատապարտելի է, բայց արդեն կայացած փաստ է, և հայկական կողմը պետք է կարողանա ճիշտ օգտվել այս իրավիճակից ու առանց որևէ հետին հայացքի՝ այս հանգամանքն օգտագործել տարածաշրջանում էլ ավելի ուժեղացնելու ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դիրքերը.

«ԼՂՀ-ն ու ՀՀ-ն մեր տարածաշրջանի համար անվտանգության արտադրողներ են, ոչ թե սպառողներ: ԼՂՀ-ն նպաստում է, որ կայունություն լինի տարածաշրջանում ու ՀՀ-ում:

Կարդացեք նաև

Առաջին հերթին պետք է լուրջ ուշադրություն դարձնենք անվտանգության և պաշտպանական խնդիրներին: Մեր հասարակությունն իրավունք չունի անտարբեր լինել իր կողքին տեղի ունեցող գործընթացների առումով: Քանի որ մահապարտ ահաբեկիչների համար որևէ խոչընդոտ չկա, հասարակությունը պետք է համագործակցի իրավապահ մարմինների հետ, եթե որևէ բան նկատի»:

Տեսանյութեր

Լրահոս